Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Ադրին Նազարեանի ջանքերով ընդունուել է ապրիլի 24-ը՝ որպէս Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր դարձնելու օրէնսդրական նախաձեռնութիւնը:
Օրինագիծը պահանջում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Կալիֆորնիայի բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցները փակուեն, իսկ պետական ծառայողներին կտրամադրուի վճարովի արձակուրդ:
Օրինագծի տեքստում, մասնաւորապէս, նշուած է. «Օրենսդիրը գտնում եւ յայտարարում է, որ Ցեղասպանութեան յիշատակի օրը բոլորի համար կը լինի անցեալ եւ ներկայ ցեղասպանութիւնների մասին անդրադառնալու օր, բայց յատկապէս նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագութիւնների ազդեցութիւնը, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում։ Այն ներառում է, բայց չսահմանափակուելով Հոլոքոստը, Գոլոդոմորը, հայ, ասորի, հոյն, կամբոջական եւ ռուանդական համայնքների ցեղասպանութիւնները։ Ցեղասպանութեան յիշատակի օրն ամէն տարի նշուելու է ապրիլի 24-ին, որը յայտնի է նաեւ որպէս Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր, այն շաբաթուայ ընթացքում, երբ Կալիֆորնիայ նահանգն աւանդաբար ճանաչում է Ցեղասպանութեան իրազեկման շաբաթը»:
Տեքստում այնուհետեւ նշւում է, որ ապրիլի 24-ին «նահանգում գտնուող պետական դպրոցներն ու կրթական հաստատութիւնները կարող են ներառել դասընթացնէր՝ յիշելով եւ յարգելով ցեղասպանութիւնը վերապրածների այս երկրում կատարած բազմաթիւ ներդրումները: Կրթութեան պետական խորհուրդը կարող է ընդունել ուսումնական նախախգծի օրինակելի ուղեցոյց, որը հասանելի կը լինի հանրակրթական դպրոցների կողմից Ցեղասպանութեան յիշատակի օրուան առնչուող վարժութիւնների համար»: