Իմ ու ցանկացածի ազատութիւնն արժէք չունի, եթէ կորցնելու ենք Արցախը. Գերասիմ Վարդանեան

Իմ ու ցանկացածի ազատութիւնն արժէք չունի, եթէ կորցնելու ենք Արցախը. Գերասիմ Վարդանեան

նչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ի գիշերը. երբ բոլորի համար անսպասելի ստորագրուել է կապիտուլացիոն պայմանագիրը, ես Ազատութիւն ռադիօկայանի լրագրողներից մէկին եմ հանդիպել ռադիօկայանի մուտքի մօտ, ես Նիկոլ Փաշինեանի նման ռադիօտան դուռ չեմ ջարդել ու ներս մտել, ես ռադիօկայանի լրագրողներին չեմ ստիպել ուղիղ եթերն ընդհատի ու իմ ասած ձեւաչափող ուղիղ եթեր մտնի: Հանդիպել եմ լրագրողին, ով իմ համակուրսեցին էր, ասել եմ, «ինչո՞ւ մէզ 44 օր խաբեցիք, թուրքերի՞ն եք ծառայում»: «Ազատութիւնը» նոյեմբերի 5-ին ասում էր Շուշին ընկել է, 6-ին ասում էր Շուշիի համար մարտէր է գնում, 7-ին բոլորիս համոզում էր, որ Շուշին մերն է: Դա այն լրատուամիջոցն է, որ այսօր էլ, Ադրբեջանի քարտէզը ցոյց տալու ժամանակ Արցախը որպէս Ադրբեջան է ներկայացնում, հայկական բնակավայրերի մասին խօսալուց օգտագործում են ադրբեջանական տեղանուններ: Իմ տեսակէտից այդ լրատուամիջոցը սպասարկում է թուրքական շահեր. այս մասին այսօր Երեւան քաղաքի դատարանի Կենտրոն նստավայրում յայտարարել է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանեանը:

Ըստ Վարդանեանի` այսպիսով ապացուցւում է, որ Նիկոլ Փաշինեանի ամենալուրջ յենարանը Ազատութիւն ռադիօկայանն է, որի լրագրողին եթէ ասես՝ «ինչո՞ւ ես թուրքական շահեր պաշտպանում», կարող ես ամիսներով յայտնուել բանտում:

Դաշնակցական գործիչը նշեց, որ դատաւորի եղբայրը անցնում է կաշառակերութեան գործով ու իր ազատութեան գինը դատաւորի հարազատ եղբօր անազատութիւնը կարող է արժենալ.  «Ես կաշառքով չեմ զբաղուել, որ ունենամ այդ 60 մլն-ը (Վարդանեանին գրաւի դիմաց ազատ արձակելու համար սահմանուած մեծ գումարը` Yerkir.am), իսկ իմ ընկերներին արգելել եմ այդ գումարը վճարել»:

«Ես ասել եմ, ու ասում եմ, մենք Արցախը չպէտք է կորցնենք, իմ ազատութիւնը ոչ մի արժէք չունի, այստեղ նստածների ոչ մէկի ազատութիւնը ոչ մի արժէք չունի, եթէ մենք մեր ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը նետել ենք թուրքերի ոտքերի առաջ: Պետք է գնալ մինչեւ վերջ», — ասաց դաշնակցական գործիչը:

Share