Ռուսական Տաս գործակալութիւնը վկայակոչելով Մոսկուայի կենտրոնական կլինիկական հիւանդանոցի հաղորդած տեղեկութեան, յայտնում է, որ 91 տարեկանում մահացել է ԽՍՀՄ վերջին ղեկավար, յայտնի քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովը:
Նա եղել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը (1990 թուականի մարտի 15 — 1991 թուականի դեկտեմբերի 25)։ Հայ ժողովուրդը երկու կարևոր առիթներով աղերսուել է Գորբաչովի հետ՝ Սպիտակի երկրաշարժի և Արցախի անկախութեան:
1990 թուականին Գորբաչովին տրուել է խաղաղութեան Նոբելեան մրցանակ:
Միխայիլ Գորբաչովը մահացել է երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ: