Մեկնարկեց Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքը

Մեկնարկեց Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքը

Օգօստոսի 23-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հանրահաւաքը։

Հանրահաւաքի մասին օգոստոսի 10-ին յայտարարել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարեանը, ով յայտարարեց Անկախութեան շարժման ստեղծման մասին։

Ըստ պլանի՝ սեպտեմբերի 21-ին Փաշինեանը պէտք է հեռանայ՝ կայ՛մ ինքնուրոյն, կայ՛մ իրաւական գործընթացի նախաձեռնման, կայ՛մ ԱԺ 1/3-ի կողմից վարչապետին անվստահութիւն յայտնելու միջոցով։

Նախկին դեսպանը հաւանական համարեց, որ իշխանական պատգամաւորներն իրենք անվստահութիւն կը յայտնէն Փաշինեանին։ Ղազարեանը յայտարարեց երեք հանրահաւաք անցկացնելու պլանների մասի։ Առաջինը տեղի կ’ունենայ օգոստոսի 23-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին, դա Դիմադրութեան շարժման հանրահաւաքն է, երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ խորհրդարանի բակում Փաշինեանի հրաժարականի նախաձեռնութեան քննարկման ժամանակ։

Այդ ժամանակ նա վստահեցրեց, որ նոր շարժումը Դիմադրութեան շարժման հետ կապ չունի։ Նրա խօսքով՝ նոր շարժումը չի հակադրւում այն գործողութիւններին, որոնք կ’իրականացնեն Դիմադրութեան շարժման գործընկերները։

Share