Վերջի՞ն պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Վերջի՞ն պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանի հանդիսապետութեամբ եւ արժանապատիւ Տեր Բենիամին քահանայ Ծատուրեանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ եւ Անմահ Պատարագ է մատուցուել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղուած պատարագի միջոցով հոգու փրկութեան, Տիրոջ փառաբանութեան եւ մարդու՝ դէպի Աստուած գնացող երեւոյթն է հաստատւում:

Իր խօսքում Սրբազանը կարեւորել է Աստծոյ պարգեւածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:

Share