ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն յայտարարութեան 9-րդ կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է տրանսպորտային կապերի անվտանգութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ (…): Տրանսպորտային հաղորդակցութեան հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայութեան մարմինները»:
Փաշինեանն այդ թուղթը ստորագրել է, խօսք է տուել։ Հիմա Ալիեւն իրեն խոստացած ճանապարհն է ուզում։ Փաշինեանը փորձում է խուսափել, թէ բա ճամբայ էք ուզում, համեցէք Վարդենիսով, Քարահունջով մտէք Հայաստան, Երասխով անցէք Նախիջեւան։ Երէկ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը կառավարութեան որոշման նախագիծ են ներկայացրել, հայ-ադրբեջանական չզահմանազատուած ու չսահմանագծուած սահմանին երեք անցակէտ են բացելու։
Կասէք՝ խաղաղութեան դարաշրջան է, ճանապարհներն ապաշրջափակւում են։ Բայց նման բան ասելուց առաջ մի մոռացէք, որ այ այդ նոյն կապիտուլեացիոն յայտարարութեամբ գերագոյն գլխաւոր կապիտուլեանտը պարտաւորուել է այնպիսի ճանապարհ տայ, որի հսկողութիւնն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայութեան մարմինները:
Ուզում եմ հասկանալ, կապիտուլեանտն իրօ՞ք կարծում է, որ ռուսները վերահսկելու են Սոտք-Երասխ, կամ Քարահունջ-Երասխ ճանապարհները»։