Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում

Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում

Այսօր իրաւական ակտէրի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ Պետական եկամուտների կոմիտէն իրար ետեւից շրջանառութեան մէջ են դրել ՀՀ պետական սահմանի նոր անցման կէտէր ստեղծելու եւ Մաքսային հսկողութեան գօտիներ սահմանելու մասին նախագծերը:

Դեռ դրանց անդրադառնալու համապարփակ առիթներ շատ կը լինէն, բայց առաջին հայեացքից արդէն աչք է զարնում մի քանի խայտառակ փաստ.

• Երկու գերատեսչութիւնն էլ, իբրեւ Ադրբեջանի հետ ենթադրեալ մաքսային եւ սահմանապահ նոր կէտէր սահմանելու հիմնաւորում, նշել է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարութեան նիստում Նիկոլի բանաւոր յանձնարարականը:

• Այն, որ Կառաւարութեան այդ նիստում Նիկոլը, սովորութեան համաձայն, ոտքի վրայ, առանց համապարփակ քննարկման, Անվտանգութեան խորհրդում բոլոր փաստարկները լսելուց յետոյ է տուել նման յանձնարարական, վկայում է այն փաստը, որ Կառաւարութեան նիստում նախապէս պատրաստուած գրաւոր յայտարարութիւնից յետոյ նա շուրջ 20 րոպէ բանաւոր ճամարտակել է ու այդ ընթացքում ԱԱԾ տնօրենին եւ ՊԵԿ նախագահին տուել բանաւոր յանձնարարական: ( https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 24-րդ րոպէից):

• ԱԱԾ եւ ՊԵԿ ներկայացրած նախագծերի զաւեշտն ու ողբերգականութիւնն այն է, որ թէեւ նախաձեռնութեան հիմնաւորում նշում են «…օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նիստի ընթացքում վարչապետի կողմից տրուած յանձնարարականները», խուսափել են նոր նախատեսուող անցակէտէրի շարքում ներառել Իջեւանի եւ Սիսիանի հատուածը, որի մասին խօսել է Նիկոլը նիստում: (https://www.youtube.com/watch?v=bTYcra_d0vM դիտել 17-րդ րոպէից):

• ԱԱԾ-ն իր ներկայացրած նախագծում, ի տարբերութիւն ՊԵԿ-ի, նիկոլից աւելի նիկոլ է գտնուել եւ առաջարկուող սահմանակէտէրի անուանումներում ներառել է նաեւ ադրբեջանական տեղանուններ՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյուազլի») https://www.e-draft.am/projects/4661/about:

• Աւելին, առանց Ադրբեջանի Հանրապետութեան հետ սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութիւնն ինքն իր համար արդէն ՀՀ պետական սահման է գծում՝ Կառաւարութեան որոշման մէջ (https://www.arlis.am/documentview.aspx?docID=68391)՝ աւելացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը:

Այս երկու նախագծին, ինչպէս նաեւ Կառաւարութեան նիստում ադրբեջանցիներին փաշինեանի կողմից «էստի համեցեք»-ին դեռ կանդրադառնամ: Մասնաւորապէս.

• եթէ նրանց տրւում է հնարաւորութիւն ՀՀ մուտք գործել եւ ճանապարհներից օգտուել, նոյն իրաւունքով ՀՀ քաղաքացիները ազատ եւ անվտանգ կարո՞ղ են երթեւեկել մեր ժողովրդի միջոցներով կառուցած Քարովաճառի մայրուղով, Ղազախով ուղեւորուել Ռուսաստան կամ Վրաստան:

• Նոեօմբերի 9-ի յայտարարութեան ո՞ր կէտի հիման վրայ է Նիկոլը յանձնարարականներ տալիս ԱԱԾ-ին ու ՊԵԿ-ին:

• ՀՀ անվտանգութեան խորհրդում, ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներում արդյօք քննարկուե՞լ են մեր երկրի համար ազգային անվտանգութեան ռազմավարական տարրեր պարունակող այս նախաձեռնութիւնները, տրուե՞լ են համապարփակ գրաւոր եզրակացութիւններ, թե՞ այս ամէնը լոկ Ալիեւի քմահաճոյքներին ենթարկուել շարունակուող Նիկոլի բանաւոր ու միանձնեայ որոշումների իրականացումն է:

Իբրեւ ամփոփում. շատերը կը հարցնեն՝ եւ յետո՞… hետօն ունի մէկ պատասխան. Հայաստանում Նիկոլի օկուպացիոն ռեժիմը պէտք է հեռանայ, որի համար է մեր դիմադրութիւնն ու պայքարը:

Գեղամ Մանուկեան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share