Օգօստոսի 16-ին ժամը 10:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացուել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրուած։ Այս մասին հաղորդագրութիւն է տարածել մետրոպոլիտենը:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինօլոգիական խումբը եւ քաղաքացիական պաշտպանութեան վարչութեան քաղաքացիական պաշտպանութեան ուժերի հաւաքական կենտրոնի ինժեներասակրաւորական ջոկատը:
Այս պահին մետրոպոլիտենով ուղեւորափոխադրումները ժամանակաւորապէս դադարեցուած են:
Հայցում ենք Ձեր ներողամտութիւնը պատճառուած անյարմարութիւնների համար»,- նշուած է հաղորդագրչութեան մէջ: