Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է Հայ Դատի Յանձնախմբի հետ

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է Հայ Դատի Յանձնախմբի հետ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի եւ Հան Դոնգի ուղեկցութեամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին եւ հոգեւոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։

Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաեւ առանձնազրոյց Կանադայի արտաքին գործերի նախարարի եւ ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ է կատարուել Ղարաբաղեան հակամարտութեան ներկայ հանգրուանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանութեան հիմնդրութեան աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակութեանը, ինչպէս նաեւ Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունէութեանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ

12.08.2022 թ.

Share