Հինգշաբթի, Օգոստոս 4-ին Սան Ֆերնանտօ Հովիտի ՀՅԴ Կեդրոնի Ընկերային Յանձնախումբը Էնսինոյի «տերաս» ճաշարանի մէջ նախաձեռնել էր, ընթրիքի եւ գինու համտեսի երեկոյ:
Աւելի քան 180 ընկերներ եւ համակիրներ յիշարժան երեկոյ անցկացրեցին` վայելելով ընթրիքն ու գինին եւ սիրուած երգիչ Յովհաննէս Բալեանի յեղափոխական երգերը ունկնդրելով
Միջոցառման սկզբում մէկ րոպէ լռութեամբ բոլոր ներկաները յարգեցին Արցախում վերջին օրերի անսպասելի մարտերում զոհուած զինուորների յիշատակը:
Կազմակերպիչ յանձնախմբի կողմից Սարգիս Սեմերճեանը եւ ՀՅԴ Ռոստոմ Կոմիտէի ատենապետ Րաֆֆի Սարգսեանը բացատրեցին Հայաստանում եւ Արցախում զարգացող իրավիճակի հրատապութիւնը:
Հիւրերի թւում էր ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտէի ատենապետ՝ Հրաչ Վարժապետեանը: Ներկայ էին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանի Կեդրոնական կոմիտէի, ինչպէս նաեւ Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան շրջանի Կեդրոնական վարչութեան անդամներ:
Երեկոն վարում էր կենտրոնական կոմիտէի անդամ՝ Հովիկ Սալիպան, որը ստեղծեց եզակի հայրենասիրական մթնոլորտ` բացատրելով թէ է ինչ է ճշգրիտ իրավիճակը Հայաստանում եւ յիշեցրեց մեր աջակցութիւնը ցուցաբերելու հրատապ անհրաժեշտութիւնը:
Ներկաները խոշոր թուով սրտբաց նուիրատուութիւններ կատարեցին սատարով երեկոն կազմակերպողների զոյգ նպատակներին, որոնք էին նպաստել ՀՅԴ Սան Ֆերնանդօ հովտի կենտրոնին ու նաև Հայաստանում քաղբանտարկեալներին աջակցելու համար:
Երեկոյի ուշագրաւ իրադարձութիւններից էր ներկաների աջակցութեան արտայայտութիւնը, երբ բոլոր ներկաները ոտքի կանգնեցին եւ բարձր բռունցքներով խոստացան շարունակել պայքարը Փաշինեանի վարչակարգի դաւաճանական քաղաքականութեան դէմ: