Եթէ իրավիճակը չփոխուի, ապա սեպտեմբերի 2-ին մենք կ’ունենանք տարածքների հերթական յանձնում եւ զոհեր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսեանը:
Նրա կարծիքով՝ եթէ կառավարութեան նիստէրի ժամանակ շարունակուի դէպի Բաքու ազդակների ուղարկումը, ապա Հայաստանի ինքնիշխանութիւնը կվտանգուի, իսկ տարածքային ամբողջականութիւնը կխաթարուի:
«Այս իշխանութեան օրօք կամ կ’ունենանք խեղուած խաղաղութիւն կամ պարտադրուած պատերազմ: Փաշինեանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, օրինաչափ է․ հայրենիքի յանձնում, 4000 զոհեր․․․: Օրինաչափ չէ, որ մենք տասնամեակներով պայքարում ենք ժողովրդավարական Հայաստանի համար, քաղբանտարկեալների ինստիտուտի դէմ, կուսակցականացուած կրթական համակարգի դէմ, բայց նոր իշխանութիւնների օրօք այդ ինստիտուտները խորացւում են եւ ընդարձակւում: Քստմնելի է, որ Հայաստանից օտարւում են Սփիւռքի մեր հայրենակիցները, եւ մարդիկ բանտարկւում են իրենց քաղաքական հայեացքների համար»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսեանը նշեց, որ չգիտի, թէ ինչ պատճառով է իր մուտքն արգելուել Արցախ, որտեղ ինքը պատրաստւում էր մասնակցել թոռան մկրտութեանը։
«Կարեւոր չէ՝ այդ որոշումը գալիս է Բաքւում նստած յանցագործից, թէ Երեւանում թաքնուած նախկին գերագոյն գլխաւոր հրամանատարից, որը թիրախաւորել է ընտանեկան մկրտութեան արարողութիւնը: Ես թաքնուելու խնդիր չունեմ եւ սեպտեմբերի մէկին ակնկալում եմ, որ Աղաւնոն, Լաչինի միջանցքը իրենց տեղէրում կը լինէն, եւ ես կը կարողանամ մեկնել Արցախ»,- ասաց նա:
Եթե Բերձորը եւ Աղավնոն հանձնվեն, ապա քայլ առ քայլ կվերադառնանք Արցախի նախկին գոյավիճակին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Բերձորի հանձնումը եւս մեկ քայլ է Արցախի հայաթափման ուղղությամբ, եւ եթե Աղավնո գյուղն էլ հանձնվի, ապա Գորիս-Ստեփանակերտ մայրուղին կփակվի:
«Պաշտոնական Բաքուն դեռեւս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այդ դրույթների կետերը չեն արժանացել ժողովրդի հավանությանը, բայց դե ֆակտո գործում է: Ադրբեջանը թող կատարի իր պարտավորությունները: Մեր բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան հայրենիք, Հայաստանի սահմաններից օտար զորքերը պետք է դուրս գան: Դրանից հետո նոր բանակցությունների վերսկսում, ճանապարհների, գաղթականների եւվ այլ հարցերի քննարկում կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:
Հովհաննիսյանի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է սանձեն այն կողմին, որը խախտում է տարածաշրջանային անվտանգությունը եւվ խաղաղությունը: