Դաշնակցութեան դէմ սկսուած արշաւը վերածուել է դրա առանձին անդամների դէմ պայքարի- Արթուր Խաչատրեան

Դաշնակցութեան դէմ սկսուած արշաւը վերածուել է դրա առանձին անդամների դէմ պայքարի- Արթուր Խաչատրեան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է ներքաղաքական հարցերին, ինչպէս նաեւ խօսել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հնարաւոր զարգացումներից։

«Բաքուի եւ Անկարայի հիստէրիկ նոպաները ցոյց են տալիս, որ Դիմադրութիւն շարժումը չի ձախողել»,- ասել է Արթուր Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ Բաքուն անկեղծօրէն կարծում է, որ Հայաստանի ընդդիմութիւնը ամէն կերպ փորձում է յետաձգել այսպէս կոչուած «խաղաղութեան դարաշրջանի» հաստատման գործընթացը։ Քաղաքական գործիչը «խաղաղութեան դարաշրջանը» համեմատեց Հայաստանի տոտալ կապիտուլեացիայի հետ։

«Թուրքերն իրենց հերթին սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի ընդդիմութեան եւ Դաշնակցութեան հասցէին, ինչը նշանակում է, որ իրական վտանգ են տեսնում։ Նրանք տեսնում են, որ Դիմադրութիւն շարժումը՝ նոյնիսկ Նիկոլ Փաշինեանի օրօք, վտանգ է ներկայացնում վերը նշուած գործընթացների համար։ Մենք արդէն ասել ենք, որ մէզ համար կարեւորը ոչ թէ իշխանութիւնն է, այլ երկիրը»,-ընդգծել է նա:

1992 թ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը երկրից արտայանձնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մանուկեանին։ Բայց ես չեմ յիշում, որ սահմանը փակուած լինէր եւ ոչ օքի ներս չթողնէին. ասել է Արթուր Խաչատրեանը՝ մեկնաբանելով Նիդեռլանդներում բնակուող ՀՅԴ երիտասարդական կազմակերպութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի՝ երկիր մուտքի արգելքը:

Արթուր Խաչատրեանն իշխանութիւնների բացատրութիւններն անհասկանալի եւ անտրամաբանական անուանեց: Աւելին, ըստ պատգամաւորի, մուտքի արգելքը զուտ քաղաքական դրդապատճառներ ունէր:

«Այս փուլում, երբ թուրքերն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը սիրախաղով են զբաղուած եւ միասին դէպի այսպէս կոչուած «խաղաղութեան դարաշրջան» են շարժւում, Դաշնակցութիւնն իր յայտարարութիւններով, ըստ էութեան, նրանց հիմնական հակառակորդն ու թշնամին է դառնում։ Չէ որ Դաշնակցութիւնն ուղղակիօրէն նշում է, որ իշխանութիւնների ընտրած ճանապարհը ոչ թէ դէպի «խաղաղութեան դարաշրջան», այլ դէպի կործանում է տանում»,- ասել է Արթուր Խաչատրեանը։

Այսպիսով, Դաշնակցութեան դէմ սկսուած արշաւը պայքարի է վերածուել դրա առանձին անդամների դէմ։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share