Առցանց եւ դէմ առ դէմ զեկուցական հանդիպումներով թարմացնել եւ հզօրացնել Հայ Դատի տեղական մասնաճիւղերին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԱՄՆ – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը հրապարակել է մամլոյ յայտարարութիւն, որտեղ հանգամանօրէն ներկայացուել են վերջին ամիսներում ԱՄՆ տարածքում և յատկապէս ԱՄՆ արևմտեան շրջանում Հայ Դատի տեղական և քաղաքային յանձնախմբերի հետ իրագործած ծրագրերի մասին:
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը առցանց եւ դէմ առ դէմ զեկուցական հանդիպումների շարքով համախմբում է ամերիկահայ համայնքներին ամբողջ Միացեալ Նահանգներում` ի աջակցութիւն Արցախի պաշտպանութեան եւ Հայաստանի հզօրացման ու նաև եւ Թուրքիային եւ Ադրբեջանին պատասխանատուութեան ենթարկելու մի շարք օրէնսդրական նախաձեռնութիւնների շրջանակներում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 2023 ֆինանսական տարուայ Ազգային պաշտպանութեան լիազօրման ակտի (NDAA) չորս ուղղումների ընդունմանը նախորդող շաբաթների ընթացքում ԱՀԴՅ-ի խորհուրդը համակարգել է երկու ազգային առցանց, փոխ ազդեցիկ ճեպազրոյցներ՝ որտեղ թէ արեւելեան և թէ արեւմտեան շրջանների տեղական մասնաճիւղերը ծանօթացել են նշուած գործընթացներին:
Հայ Դատի Յանձնախմբի տեղական մարմինները արագացնելու են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին արձագանքել մայրաքաղաք Վաշինկտոն Դի Սի-ում: Համազգային քարոզարշաւը, համահունչ է կազմակերպութեան առաքելութեանը` պաշտպանելու անվտանգ եւ ապահով հայկական հայրենիք եւ Արցախ: Կոչերը նշանակալիօրէն նպաստեցին Ադրբեջանի ագրեսիայի դէմ ուղղուած երեք ուղղումների ընդունմանը եւ չորրորդին, որոնք խոչընդոտներ են ստեղծում Թուրքիայի կողմից ամերիկեան F-16 կործանիչների ձեռքբերման համար:
Այս նիստերի ընթացքում Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը եւ Կառավարական հարցերի տնօրէն Թերեզա Երիմեանը մանրամասն վերլուծութիւններ են ներկայացրել յանձնախմբի օրէնսդրական ռազմավարութեան վերաբերեալ, իսկ Արցախի Հայ դատի յանձնախմբի անդամ Գեւ Իսկաջեանը Ստեփանակերտից ներկայացրել է Ստեփանակերտի առաջին զեկոյցները Արցախի ճգնաժամի վերաբերեալ: Նա շեշտել է անվտանգութեան, ինքնորոշման իրաւունքի եւ ազատութեան համար համաշխարհային քարոզչութեան հրատապ անհրաժեշտութեան մասին:
«Մեր ընթացիկ տեղական, շրջանային եւ ազգային աշխատանքային նիստէրը՝ անձամբ, առցանց եւ վիրտուալ, տեղեկացնում են մեր մասնաճիւղերին, կրթում են մեր ակտիւիստներին եւ ոգեշնչում մեր զանգուածներին՝ առաջ տանելու ԱՀԴՅի մեր ընդհանուր քաղաքականութեան առաջնահերթութիւնները», — ասաց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի Ազգային խորհրդի անդամ Ծովինար Համագործեանը: «Մեր համակարգուած ազգային ռազմավարութիւնը նպաստում է Արցախի գոյատեւմանը, Հայաստանի անվտանգութեանը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատասխանատուութեանը՝ երեք հրատապ կարճաժամկէտ նպատակներին, որոնք համահունչ են հայ ազգի երկարաժամկէտ գոյամարտին մեր մշտական յանձնառութեանը»:
Յունիսին կայացած համաամերիկեան երկու յաջողուած առցանց ճեպազրոյցներից յետոյ Յուլիսի 16-ին Արամ Համբարեանը Յանձնախմբի Ազգային խորհրդի անդամներ Աիտա Դիմէճեանի եւ Զանգու Արմենեանի հետ՝ Բըրբենքում (Քալիֆորնիա) անձամբ ռազմավարական զեկուցական հանդիպում անցկացրեցին, որը համախմբեց ԱՄՆ-ի արեւմտեան շրջանի մէկ տասնեակից աւելի տեղական մասնաճիւղեր եւ առաջատար համայնքային պաշտպաններ և ակտիւիստներ: Հարաւային Քալիֆորնիայից դուրս գտնուող մասնաճիւղերը մասնակցում էին առցանց: Նրանց միացաւ ազգային մասշտաբով յարգանք վայելող վետերան քաղաքական խորհրդատու Արէն Իբրանոսեանը՝ «Գլխաւոր ռազմավարութիւնների Հիմնարկի» նախագահ, ով մանրամասն զեկուցեց, թէ ինչպէս ամերիկահայ համայնքը եւ ընտրողները ազդեցութիւն են թողել 2022 թուականի յունիսին Քալիֆորնիայի նախնական ընտրութիւններում եւ որտեղ են հնարաւորութիւնները նոյեմբերին կայանալիք ընդհանուր ընտրութիւնների համար: Իբրանոսեանը նաեւ շեշտեց, որ քաղաքական գործընթացներում որքան հնարաւոր է շատ երիտասարդների ներգրաւել՝ վկայակոչելով իր կարիերայի պատմութիւնը, թէ ինչպէս իր ծանօթութիւնը Հայ Դատի Յանձնախմբի հետ և նրա վաղ փորձառութիւնները երկարատեւ ազդեցութիւն են ունեցել նրա քաղաքական գործունէութեան վրայ:
Ծրագիրը փակուեց Գլենդելի քաղաքապետ և համայնքի երկարամեայ ղեկավար՝ Արդի Քասախեանի ոգեշնչող խօսքերով: Քասախեանն ընդգծեց, թէ ինչպէս է Հայ Դատի Յանձնախումբը միշտ եղել առաջնագծում՝ պաշտպանելու արդարութիւնը եւ հայ ազգի իրաւունքները ինչպէս ԱՄՆ-ում, այնպէս էլ ամբողջ աշխարհում, եւ որ հայոց պատմութեան այս դժուարին պահին Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի արեւմտեան շրջանի տեղական մասնաճիւղերը և ակտիվիստ անհատները առաւել քան երբեւէ պէտք է չյուսալքուեն եւ կրէն Արցախի եւ Հայաստանի պաշտպանութեան ջահը։
«Արցախի գոյատեւման եւ Հայաստանի անվտանգութեան առջեւ ծառացած գոյատևման մարտահրաւէրները պահանջում են զանգուածային զօրաշարժի կրկնապատկում՝ առաջնորդելով մեր արտաքին քաղաքականութեան հրատապ առաջնահերթութիւնները։ Մենք պէտք է աննախադէպ ակտիւութեամբ դիմագրաւենք մեր հայրենիքին սպառնացող վտանգներին՝ իւրաքանչիւր մակարդակում, իւրաքանչիւր շրջանում, և իւրաքանչիւր նահանգում»,- յայտարարեց Աիտա Դիմէճեանը:
«Որպէս ազգային ժողովրդական շարժում, մենք աւելի քան մէկ դար է, ինչ աշխատում ենք և ոգեշնչուած ենք այն խորը կապերի եւ ամուր ներգրաւուածութեան համար որն այսօր ունենք ամբողջ Ամերիկայի համայնքների հետ, բազմազան ենք բազմաթիւ առումներով, բայց միաւորուած մեր հաւաքական վճռականութեամբ, մեր մնայուն ճկունութեամբ, մեր ազգի սուրբ գործի համր»,- ասել է Զանգու Արմենեանը:
«Այս վերջին հանդիպումները, ներառեալ անձամբ զեկուցականը ԱՄՆ արեւմտեան շրջանի տեղական մասնաճիւղերին, կազմակերպուել են մեր ազգային օրէնսդրական ռազմավարութեան շուրջ եւ օրինակներ են ուժեղ, կայուն եւ արդիւնաւէտ ղեկավարութեան, որ Հայ Դատի Յանձնախումբը ապահւում է ամերիկեան քաղաքական և քաղաքականութեան մշակման դաշտի ողջ տարածքում: Բըրբենքում մեր անձամբ զեկուցականի խոշոր շուով մասնակցութիւնը ապացուցում է, որ մեր Հայ Դատի Յանձնախմբի տեղական ղեկավարները արեւմտեան շրջանում լիովին ներգրաւուած են եւ պատրաստ են ղեկավարել մեր համայնքի զանգուածային զօրաշարժը»- աւելացրեց Արմենեանը: