Ընդդիմութիւնը սեպտեմբերին կգնայ խորհրդարան, բայց՝ իր օրակարգով․ Իշխան Սաղաթելեան

Ընդդիմութիւնը սեպտեմբերին կգնայ խորհրդարան, բայց՝ իր օրակարգով․ Իշխան Սաղաթելեան



Ընդդիմութիւնը սեպտեմբերին կգնայ խորհրդարան, բայց՝ իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխութիւն չկայ․ «Երկիր Մեդիայ»-ին յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Ըստ նրա՝ իշխանական պատգամաւորների օրակարգը ընդհանրապէս չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմութեան բոլոր նախաձեռնութիւնները բոյկոտուել են։

«Երկրում կայ խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, եւ եթէ հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմութեանը զրկել մանդատներից, երկրում կը լինի նաեւ լիարժէք սահմանադրական ճգնաժամ»,- ասաց Սաղաթելեանը՝ ընդգծելով նաեւ, որ ընդդիմութեան հետ շանտաժի լեզուով չէն կարող խօսել, իրենք ուսանող չէն, որ բացակայութիւնների պատճառով կարողանան հեռացնել։

Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացուած է համարում․ շարժման շնորհիւ է, որ Արցախի հարցում իշխանութեան հռետորաբանութիւնը փոխուել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրութիւն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։

Մանրամասները՝  տեսանիւթում։

Share