Արդեօ՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցուած. Արշակ Մեսրոպէան

Արդեօ՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցուած. Արշակ Մեսրոպէան

Ըստ երևոյթի

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւնները եւ առհասարակ վերջին շրջանում դիմադրութեան շարժման շրջանակներում իշխանութիւնների գործած ակնյայտ ապօրինութիւններն հաշուի առնելով՝ պէտք է արձանագրել, որ․
Ըստ Երեւոյթին․

• Հայրենիքի նուիրեալ զաւակներ ենթարկւում են քաղաքական հետապնդման, տարբեր տեսակի բռնաճնշումների եւ հալածւում
• Պատէրազմի բովով անցած ազգային-պետականամէտ մտածողութեան տէր անձնաւորութիւններ ապօրինի կերպով կալանաւորւում են իրենց հայանպաստ կեցուածքների եւ դիրքորոշումների պատճառով եւ դառնում քաղբանտարկեալներ
• Ազգային օրակարգ սպասարկող ուժերի նկատմամբ աննախադէպ աստիճանի պետական ճնշումների կիրառում․ առանցքում ՀՅԴ-ն
• Մարդկանց մուտքն արգելւում է հայրենիք եւ ստանում են «persona non grata» կարգավիճակ, ովքեր տասնամեակներով եղել են եւ շարունակում են լինել հայ դատի առաջնագծի՝ անձնուէր գործիչներից։
Եւ հակառակ այս բոլորին մենք տեսնում ենք․
• Իշխանական խրտուիլակների բացայայտ եւ հետեւողական ազգակործան եւ պետականաքանդ քաղաքականութիւնը
• Արցախի Հանրապետութիւնից հետ են կանչւում հայկական զինուած ուժերի վերջին զօրամիաւորները
• Թուրք-ազգայնական «գորշ-գայլեր» կազմակերպութեան ներկայացուցչի մուտքն արտօնուած հայրենիք, ով հասցնում է ծաղրի առարկայ դարձնել հայկական պատմամշակութային յուշարձաններ, մասնաւորաբար՝ Հայօց Ցեղասպանութեան յուշահամալիր հանդիսացող՝ Ծիծեռնակաբերդը


Հարց․

Ու՞ր է ՀՀ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը

Եզրակացութիւն

Այս կառոյցը յատկանշական է իր առանձնայատուկ դերակատարութեամբ ՀՀ ազգային անվտանգութիւնն ապահովելու գործում, ներքին եւ արտաքին բոլոր սպառնալիքներից, ունի համապատասխան գերատեսչութիւններ եւ ստորաբաժանումներ, որոնք ունեն յստակ գործառոյթներ զբաղուելու վերոնշեալ խնդիրներով։ Հիմնական գործառոյթ է հանդիսանում՝
• բացայայտել եւ կանխել պետականաքանդ եւ դաւաճանական գործունէութիւն,
• Վերահսկել ՀՀ տարածք մուտք գործել փորձողներին (profiling, background checking)
• Եւ առհասարակ աշխատացնել իրենց հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումները ի նպաստ ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգութեան պահպանման եւ ամրապնդման, այլ ոչ՝ հակառակը։

Վերջին շրջանում այս բոլոր դէպքերն ու իրադարձութիւններն հաշուի առնելով արդէն հարց է առաջանում, արդեօ՞ք ճիշտ տեղում է կանգնած ՀՀ ԱԱԾ-ն թե՞, այն էլ է վաղուց ներթափանցուած։

Գրառումը առանգ նկարների քաղուած է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ Արշակ Մեսրոպէանի Ֆէյսբուքեան էջից:

Share