Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիայ բարեկամական խմբի նախագահ Իշխան Սաղաթելեանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան նորանշանակ դեսպան տիկին Նորա Արիսեանի հետ:
Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել Սիրիայ-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթելեանի ունեցած ներդրման եւ գործադրած ջանքերի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում եւ Հայաստանում առկայ քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաւած տնտեսական եւ ժողովրդագրական, ինչպէս նաեւ Սիրիայի քաղաքացիների` Հայաստան այցելելու ռեժիմի հեշտացման եւ մի շարք այլ խնդիրների։
Իշխան Սաղաթելեանն ընդգծել է երկու երկրների պատմական բարեկամութիւնը եւ աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի եւ Սիրիայի ունեցած շահերի, եւ ի դէմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայութիւնը։
Ամփոփելով հանդիպումը կողմերը պայմանաւորուել են շարունակել փոխգործակցութիւնը: