Սոցինտերնի գլխաւոր քարտուղարն իր զօրակցութիւնն է յայտնել Մուրադ Փափազեանին

Սոցինտերնի գլխաւոր քարտուղարն իր զօրակցութիւնն է յայտնել Մուրադ Փափազեանին

Չի կարող երբեք ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը. Լուիս Այալայ
Սոցինտերնի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան իր զօրակցութիւնն է յայտնել ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպութիւնների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի Հայաստանի Հանրապետութիւն մուտքի արգելման կապակցութեամբ։

«Մեր զօրակցութիւնն ենք յայտնում մեր գործընկեր Մուրադ Փափազեանին եւ բոլոր նրանց, ովքեր միաւորւում են հանուն Հայաստանի ժողովրդի իրաւունքի, ազատութեան եւ ժողովրդաւարութեան։

Զարմանալի է,  ինչպէս նրանք կարող էին նման բան անել։ Չի կարող երբեք ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը», — նշել է նա։

Share