ԽՈՇՈՐ ՅԱՂԹԱՆԱԿ — ԱՄՆ հայ դատի գրասենեակը հաղորդում է՝ Վաւերացուեց հայանպաստ չորս բանաձևեր

ԽՈՇՈՐ ՅԱՂԹԱՆԱԿ — ԱՄՆ հայ դատի գրասենեակը հաղորդում է՝ Վաւերացուեց հայանպաստ չորս բանաձևեր

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը հաղորդում է,որ ներկայացուցիչների տան մէջ ներկայացուած 7 հայանպաստ յաւելուածներից չորսը վաւերացուել են Չորեքշաբթի եւ Հինգշաբթի տեղի ունեցած լիագումար նիստերի ընթացքին։

1-Թիւ 611 յաւելուածը, ներկայացուած քոնկրեսական Ադամ Շիֆի կողմից, պահանջում է Ազրպէյջանից անյապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիներին:

2-Թիւ 121 յաւելուածը ներկայացուած քոնկրեսականներ Թոնի Քարդենասի եւ Բրետ Շէրմնի կողմից՝ պահանջում է արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւններից հետաքննել Ազրբէյջանի պատերազմական ոճիրները եւ Բաքուին տրամադրուած ամերիկեան արտադրանքների ունեցած ազդեցութիւնը՝ 44 օրեայ պատերազմին:

 3-Թիւ 337  յաւելուածոը ներկայացուած Ջաքի Սփիրզի կողմից պահանջում է ԱՄՆ նախարարութիւններից հետաքննել Ազրբէյջանին տրամադրուող ռազմական աջակցութիւնների ունեցած ազդեցութիւնը Հայաստանի եւ Ազրբէյջանի միջեւ հակամարտութեան խաղաղ լուծում գտնելու ջանքերի վրայ: Այս յաւելուածի օգտին յատկանշական աշխատանք էր տաարել նաեւ քոնկրեսի հայկական համախմբումի համանախագահ Ֆրենք Փալոն։

 4-Թիւ 339 յաւելուածը, ներկայացուած Քրիս Փափաս եւ Գաս Բիլիրաքիսի կողմից պահանջում է արգիլել ամերիկեան «Էֆ.16» օդանաւերի արդիականացման անհրաժեշտ տեխնոլոգիայի փոխանցումը Թուրքիայ: Այս յաւելուածի վաւերացման մէջ հիմնական դերակատարութիւն ունեցաւ քոնկրեսական Փալոն։

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեան շնորհակալութիւն է յայտնել քոնկրեսականներին եւ համակիրներուն, որոնք իրականացրեցին այս մեծ յաղթանակը։

Share