Ինչո՞ւ են Նիկոլի պրոպագանդիստները կրկին կախուել ընդդիմութեան … ունքերից

Ինչո՞ւ են Նիկոլի պրոպագանդիստները կրկին կախուել ընդդիմութեան … ունքերից

ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանն իր ֆեյսբուքեան էջում տեսանիւթ է հրապարակել.

«Ինչո՞ւ են Նիկոլի պրոպագանդիստները կրկին կախուել ընդդիմութեան … ունքերից

  • Նիկոլական սպասարկուների ոհմակը շարունակում է Հ1-ում իր մի կտոր հացը վաստակել Նիկոլին ծառայելով եւ ուրանալով ազգային, պետական շահերը:
  • Ինչու՞ են «կախուել» ընդդիմութիւնից:
  • Ընդդիմութիւնը կարողացել է փաստել՝ Հայաստանում կայ քաղաքական ճգնաժամ եւ դա արձանագրում են նաեւ միջազգային գործընկերները:
  • Ընդդիմութեան կողմից բարձրաձայնուած եւ համաժողովրդական աջակցութիւն ստացած ազգային օրակարգը մնացել է Նիկոլի, նրա սպասարկուների, նրա աշխարհաքաղաքական տէրերի «բկին»:
  • Ու՞ր է ընդդիմութիւնը. ընդդիմութիւնը ձեր «կոկորդին» է:
  • Քաղաքական ճգնաժամի հիմքում Նիկոլի դելեգիտիմացումն է:
  • Նիկոլին նորից լեգիտիմացնելու համար փորձում են ընդդիմութեանը «գցել նեղն» ու как ни в чём не бывало երկրում, նորից լծէն խորհրդարանական աշխատանքի, որպեզի իրենց կարճ խելքով լուծեն լեգիտիմացման հարցը, ընդդիմութեանը մասնակից դարձնէն կատարուող դաւաճանութիւններին:
  • Ընդդիմութեան ձեւաւորած օրակարգն այսօր հարցականի տակ է դնում Նիկոլի քաղաքական որոշումների, այդ թւում ՝ Արցախի հարցով շարունակական նահանջի քաղաքականութեան լեգիտիմացումը նաեւ դրսի աչքերում:
  • Ընդդիմութեանն ատում են ոչ միայն ներսի թշնամիները, այլ ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի վերնախաւի ներկայացուցիչները:
  • Որպէսզի «դրսի» խաղացողները վստահ լինէն, որ մէզ կզցնելը եւ դաւաճանական փաստաթղթեր ստորագրելը լինելու են երկարաժամկէտ, միայն Նիկոլը քիչ է, ուստի պէտք է, որ կողքից այլ ուժեր, մարդիկ աջակցէն:
  • Ընդդիմութիւնը չի աջակցելու Նիկոլին, հետեւապէս իրենց պէտք է հասարակական-քաղաքական դաշտում ունենալ «լոյալ» նիկոլաբնակ գործիչներ, քաղաքական ուժեր, ուժիկներ եւ անուժիկներ, որպէսզի պատրանք ստեղծուի, թէ ամբողջ ժողովրդով ենք ծախում Արցախը, ոչ թէ Նիկոլը, ամբողջ ժողովրդով ենք յանձնում Հայաստանի ինքնիշխանութիւնը, ոչ թէ ՝ Նիկոլը:
  • Այս արիւնոտ իշխանութեանը պէտք է ոչ թէ հակակշռել, այլ ՝ վերացնել, չէզոքացնել:
  • Այս աղէտալի ժամանակներում ընդդիմութիւնն ի՞նչ պէտք է քննարկի ՝ դատախազի նշանակու՞մը, ով Նիկոլի հերթական «շիստեօրկան» է, որ բռնուել էր Նիկոլի խորհրդականի պաշտօնում քիթն իրաւապահ համակարգի աշխատանքների մէջ մտցնելիս, թե՞ ՝ «ոչ մի բան» պաշտպանութեան նախարարի փաթեթը, որ գենշտաբն այլեւս կորցնում է իր ինքնուրոյնութիւնը:
  • Նիկոլական հերթական փնթիանոցն է:
  • Մեր փողերով, հարկերի հաշուին Էդմոն Մարուքեանը ստանում է աշխատավարձ, որպէս յատուկ յանձնարարութիւններով դեսպան:
  • Այսինքն՝ նա պէտք է աշխատի դրսի հետ, արտաքին կապերով զբաղուի, մինչդեռ քանի՞ տոկոս է նուիրում Մարուքեանն իր բուն գործունէութեանը, եւ քանի՞ ՝ այս իշխանութիւններին արդարացնելու համար ընդդիմութեան հասցէին վայրահաչելով:
  • Մի պետութիւնում, որտեղ ինստիտուտները բնաջնջւում են կամ բնաջնջուած են, ի՞նչ ինստիտուցիոնալ աշխատանք:
  • Հայաստանում կայ մի կլոունի ցիրկ, դա Նիկոլ Փաշինեանն է:
  • Ընդդիմութիւնը Նիկոլին հեռացնելու մանդատ է ստացել:
  • Ընդդիմութիւնն ու ԲՀԿ-ն խաղացել են Նիկոլի խաղը. 2020-ի նոյեմբերի 9-ից յետոյ ընդդիմութեան օրակարգում արտահերթ ընտրութիւնների պահանջ չկար:
  • Դա Նիկոլի կուտն էր, որը նաեւ խորհրդանում կեանքի կոչուեց:
  • Մարուքեանն ասում է ՝ ապաքաղաքական մարդիկ չպէտք է զբաղուեն քաղաքականութեամբ:
  • Ճիշտ է ասում, բայց սխալ մարդկանց է ասում:
  • Ապաքաղաքական ողջ բոլուկը ՔՊ-ի ցուցակում է:
  • Մարուքեանը խոստովանում է ՝ այս իշխանութիւնների բերած ամէն ինչն անորակ է, այդ թւում ՝ օրինագծերը եւ յոյսները դրել են ընդդիմութեան վրայ:
  • Ձեզ սպասարկող ու յետոյք մտնող լիքը տարաբնոյթ ոչնչութիւնների դնեք պաշտօնների, ընդդիմութիւնն էլ ձեր փոխարէն աշխատի՞:
  • «Հողերը գլխներիդ», թէ Հայաստանում կայ ժողովրդավարութիւն, քաղբանտարկեալները հե՞չ, ոստիկանական բռնութիւնները հե՞չ:
  • Աղուեսը պոչին վկայ է բերում, Մարուքեանը յղում է անում մի հետազօտութեան, որն ամբողջութեամբ սուբյեկտիւ քաղաքական «թրքած» գրուածք է ՝ հաւաքական սորոսականների կողմից:
  • Անգամ այդ զեկոյցում Հայաստանը չորրորդ տեղում է democracy index-ով:
  • Մեր ռազմագերիներին թողել եք պատանդ, գնում եք տարատեսակ պայմանաւորուածութիւնների Ադրբեջանի հետ, առանց նրանց վերադարձի ու դեռ ընդդիմութեանն ասում եք ՝ Լաւրովի Հայաստանում գտնուելու ժամանակ ընդդիմութիւնը պլակատ չի տարել:
  • Ընդդիմութեան գլխաւոր թեզն է ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դու կարո՞ղ ես դա ասել, էդմոյ՛ն:
  • Դու եւ քո շեֆ Նիկոլ Փաշինեանն եք բարձր ամբիոններից տարածում ադրբեջանական թեզեր, Էդմոյ՛ն:
  • Դուք եք ադրբեջանական սազանդարները Հայաստանում, մուղամչիները:
  • Օրինակ, երբ Միշելի մօտ համաձայնում եք ԼՂ փոխարէն «Ղարաբաղ» տէրմինն օգտագործել, որ «Ղարաբաղի ժողովուրդ»-ը փոխարինուի «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութիւն» թեզով:
  • Թուղթ ու գրիչով կարդայ Նիկոլի ելոյթները, Էդմոյ՛ն, որ հաշուես՝ քանի ադրբեջանական թեզ է բերել Հայաստանի քաղաքական դաշտ, արդարացնելու համար սեփական դաւաճանութիւնը, ժողովրդի զայրոյթից փրկելու համար հինգերորդ կէտը:
  • Պետրոս Ղազարեանը, որ դարձել է Նիկոլի քաղաքական սանիտարը, նրա կեղտոտ յետոյքը լրատուականով սրբելով է զբաղուած, ընդդիմադիր մամուլին անուն է կպցնում, ասում է ՝ «պայմանական մամուլ է»:
  • Քօքից կտրելու եմ ցանկացած կեղծիք առանց բացառութեան, թէ ով է ասում՝ Նիկոլը, Էդմոնը, ԱԽՔ-ը, «քխք»-ը, «վխք»-ը եւ այլն»:

Դիտել ամբողջը այստեղ՝ https://fb.watch/efuvAsP38Z/

Share