Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւեանը արագ խաղի FTX Road to Miami օնլայն մրցաշարի 12 տուրից յետոյ շարունակում է միանձնեայ գլխաւորել մրցաշարային աղիւսակը։
Երրորդ մրցումային օրն անցկացուած 9-12-րդ տուրերում Սեւեանը յաղթեց ամերիկացի Սեմ Շենքլանդին ու չինացի Յի Վեյին, ոչ օքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ լեհ Ռադոսլաւ Վոյտաշէկի հետ։
Սեւեանը 36 հնարաւորից (յաղթանակ՝ 3 միաւոր, ոչ օքի՝ 1 միաւոր) վաստակել է 28 միաւոր եւ 2 միաւոր առաջ է միանձնեայ երկրորդ տեղում ընթացող հնդիկ Արջուն Էրիգաիսիից։
Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) 17 միաւորով 7-րդն է։ Հայաստանի հաւաքականի նախկին առաջատարը երրորդ օրը յաղթեց Վոյտաշէկին, ոչ օքի խաղաց Ռապորտի հետ, պարտուեց Շենքլանդին։ Նա նաեւ 3 միաւոր ստացաւ պայքարը լքաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ տեղի չունեցած պարտիայի համար։
Նախնական փուլի 15 տուրի արդիւնքում 8 ուժեղագոյնները պայքարը կը շարունակէն քառորդ եզրափակիչում։
FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։