«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը եւ երթը

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը եւ երթը

Այսօր, յուլիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը:

Հանրահաւաքի մեկնարկին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարեանը իր ելոյթում յիշեցրեց յայտնի «Ձորի Միրոյ» հայկական ֆիլմը։ Երբ Ֆիլմի հերոսը թուրքերից պաշտպանում էր իր հողը, ձորը։ Բայց պաշտպանութիւնը յաջողութիւն չունեցաւ եւ նա կորցրեց հողը, ընտանիքը։

«Այդ ֆիլմերով դաստիարակուած սերունդը 90-ական թթ․-ին զէնք վերցրեց եւ վերադարձաւ հայրենիքի փրկութեան պայքարին՝ ազատագրելով մեր երկիրը, Արցախը, Մեր Շենը եւ Միրոյին տարաւ նորից իր ձորը՝ Բերդաձոր։ Այդ երջանկութիւնը տեւեց այնքան ժամանակ, մինչեւ մեր կեանք փողոցից ներխուժեց մի խուժան, որը գողացաւ մէզանից մեր յաղթանակները, հայրենիքը եւ հպարտութիւնը։ Ես նրան ասել ու ասելու եմ միշտ՝ հարենիքի գոյ՛ղ․․․»,- ասաց նա։

Այնուհետեւ ելոյթներ ունեցան Վազգէն Սաղաթելեանը, Արցախի Ազգային ժողովի անդամ Մետաքսէ Յակոբեանը, ընդդիմադիր պատգամաւորներ Ասպրամ Կրպեյեանը, Հայկ Մամիջանեանը, Արամ Վարդեւանեանը:

Վազգէն Սաղաթելեանը, ում նկատմամբ վեց քրէական գործ կայ, իր խօսքւմ ասաց. Ցաւօք, մեր հասարակութեան մէջ դեռ կան մարդիկ, ովքեր հաւատացել են եւ շարունակում են հաւատալ այս երեսպաշտներին:

«Ես շեշտը դնում հէնց իրենց երեսպաշտութեան վրայ, քանի որ ճիշտ է՝ նախկին իշխանութիւնների օրօք եղել են բազմաթիւ խնդիրներ, սխալներ, բացթողումներ, բայց ասացեք խնդրեմ՝ էլ ո՞ր իշխանութեան օրօք է մեր երկիրը կանգնած եղել կործանման եզրին, ո՞ր իշխանութեան ապիկար արտաքին եւ անվտանգային տապալած քաղաքականութեան հետեւանքով մենք կորցրեցիքն մի ողջ սերունդ եւ Արցախի զգալի մասը», ասաց նա:

Սիւնիքի մարզի Աղաւնոյ եւ Նռնաձոր գիւղերում բոլոր բնակիչները տրամադրուած են մարտական. իր ելոյթում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպեյեանը:

«Աղաւնոյի համայնքապետի՝ Անդրանիկի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկայ, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգութիւն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զաւակներին պէտք է փոխանցեմ յաւէրժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հաւատում եմ իրեն»,- նշեց նա:

Ցուցադրուեց տեսահոլովակ՝ «Դիմադրութիւն» շարժման նախորդ շաբաթ կազմակերպած գործողութիւններից։

Ելոյթ ունեցաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը։

«Կայ ՔՊ-ական իշխանութիւն եւ ժողովրդի իշխանութիւն։ Ժողովրդի իշխանութեան կարգավիճակն արդէն ընդունուել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտօնապէս խօսում են , որ մենք միասին կարողացել ենք կանխել օրուայ իշխանութիւնների եւ իրենց ցանկութիւնները»,- ասաց նա:

Արամ Վարդեւանեանը նկատեց, որ այսօր տարածաշրջանի երկրները խօսում են ճանապարհներ հիմնելու մասին,մինչդեռ Հայաստանն այդ ամէն ինչից դուրս է մնացել։

«Որքան այս իշխանութիւնը մնա,պատերազմը հա էլ լինելու է։ Իրական խաղաղութեան միակ ճանապարհն իրենց հեռացնելն է։ Եւ առանց Նիկոլ Հայաստան լինելու է»,- ասաց նա։

Պատգամաւորն անդրադառնալով օրուայ իշխանութիւնների նոր գիւղ հիմնելու մտադրութեանն, ասաց․

«Ուրեմն 200-ից աւելի գիւղ թշնամուն յանձնածը, ճակատագրեր կործանածը խօսում է գիւղ հիմնելու մասին։ Սա ցինիզմ է»։

Այնուհետեւ մեկնարկեց «Դիմադրութիւն» շարժման երթը:

Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երեւանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփուեց հանրհաւաքային օրը:

Դիմադրութիւն» շարժման գործողութիւնների արդիւնքների վերաբերեալ աստիճանաբար մեծանում է միջազգային խոշորագոյն կազմակերպութիւնների արձագանքը. յայտարարեց Արամ Վարդեւանեանը։

««Սոցինտեռն»-ը արձագանքել է մեր կողմից Արցախի վերաբերեալ բարձրացուող հարցերին, ինչպէս նաեւ այն խայտառակ քաղաքական հետապնդումներին, որ տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք այլեւս գաղտնի, թաքուն չէն կարող պահել, չի լինելու այդպէս»,– ասաց նա։

Վարդեւանեանը նշեց, որ ընդդիմութիւնը, բնականաբար սխալներ գործել է եւ դասէր քաղել դրանցից, սակայն ընդդիմութեան սխալները հազարաւոր զոհերի, հայրենիքի կործանման պատճառ չէն դարձել, դրա համար պայքարը շարունակելու են։

Վարդեւանեանը տեղեկացրեց, որ յուլիսի 15-ին՝ ժամը 19.30, Ֆրանսիայի հրապարակում տեղի կ’ունենայ հանրահաւաք, որի ժամանակ եւրոպական այցի արդիւնքները կը ներկայացնի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը։

Շաբաթուայ ընթացքում եւս ակցիաներ կը լինէն, դրա մասին յաւելեալ կտեղեկացնեն։

Նշէնք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն այսօրուայ հանրահաւաքին ներկայ չէր, քանի որ աշխատանքային այցով գտնւում է Ստրասբուրգում:

«Հասկանալի պատճառով մեր այսօրուայ հանրահաւաքին ներկայ չեմ լինելու, բայց հանրահաւաքը կայանալու է, մեր գործընկերները հանդէս կը գան օրակարգային մի շարք հարցերի շուրջ ելոյթներով», – իր ֆեյսբուքեան էջում տեղեկացրել էր նա:

Share