ՀԵԴ կամաւորներին դիմաւորել է Համբիկ Սասունեանը

ՀԵԴ կամաւորներին դիմաւորել է Համբիկ Սասունեանը

Արևմտեան Ամերիկայից մեկնած ՀՅԴ երիտասարդական Կորպուսի կամաւորները հասել են Զուարթնոց օդակայան, որտեղ իրենց դիմաւորել է Համբիկ Սասունեանը:

ՀԵԴ Երիտասարդական Կորպուսների ծրագիրը (AYF Youth Corps) Սփիւռքի հայ երիտասարդներին հայրենիքի հետ կապեր հաստատելու եւ այդ կապերը ամրապնդելու բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում:

Ծրագիրը սկսուել է 1994 թուականին՝ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից յետոյ, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի զինեալ հակամարտութիւններին։ 1994-2007 թուականներին ՀԵԴ-ն Երիտասարդական կորպուսը կամաւորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու վերականգնելու մեր նոր ազատագրուած Արցախի պատերազմից տուժած գիւղերից շատերը:

2008 թուականին ՀԵԴ Երիտասարդական Կորպուսի ծրագիրը աւերուած շէնքերի վերակառուցումից անցաւ ամառային ցերեկային ճամբարի` անապահով երիտասարդների համար Գիւմրիում՝ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում: Ճամբարի ստեղծմամբ երիտասարդական կորպուսի կամաւորները հարիւրաւոր երեխաների կարողացան ապահովել անմոռանալի եւ արդիւնաւէտ ամառ: 2011 թուականից ծրագիրը մէկ վայրից՝ Գիւմրիից ընդլայնուել է մի քանի այլ ճամբարների Հայաստանի եւ Արցախի տարածքում: Ուրբաթ օրը Զուարթնոց հասած երիտասարդ կամաւորների մօտ մեծ խանդավառութիւն է առաջացրել  Համբիկ Սասունեանի ներկայութիւնը: Կամաւորները Զուարթնոցից ուղեւորուեցին դեպի Գիւմրի, որտեղ առաջին ճամբարը սկսելու է Յուլիս 4-ին:  

Share