Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրոյցի է բռնուել ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի եւ Մեծ Բրիտանիայի նախագահ Բորիս Ջոնսոնի հետ։
Ոտքի վրայ կայացած զրոյցի ընթացքում Բորիս Ջոնսոնը կատակելու համար թուրքերէն արտայայտութիւն է արել։ «Օ՜, շատ լաւ է» (Օ չոք գիւզալ),-ասել է նա, ինչին Էրդողանն արձագանքել է միեւնոյն արտայայտութեամբ
Զրոյցի այդ դրուագը լայնօրէն տարածուել է սոցիալական ցանցերի թուրքական տիրոյթում։ Այս կապակցութեամբ թուրքական լրատուամիջոցները յիշեցրել են, որ Ջոնսոնի հոր պապը եղել է յայտնի թուրք լրագրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալը։
Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ Փաշայի կառավարութիւնում զբաղեցրել է ներքին գործերի եւ կրթութեան նախարարի պաշտօնը։