ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է փոխանցում ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին՝ լեգենդար զորահրամանատարի մահվան կապակցությամբ։

Մեծ է նվիրյալ հրամանարի ավանդը Արցախի մի շարք բնակավայրերի ազատագրման ռազմագործողությունների նախապատրաստման աշխատանքների և բուն գործողությունների կազմակերպման գործում։ Դրանց թվում առանձնահատուկ տեղ է գրավում Շուշիի ազատագրման օպերացիան՝ հայոց ռազմարվեստի թագն ու պսակը։

Խորապես ցավում ենք, որ մեծանուն զորահրամանատարը կյանքին հրաժեշտ տվեց՝ սիրելի բերդաքաղաքը և Արցախի մեծագույն հատվածը դավադրաբար թշնամուն հանձնված տեսնելով։

Խոնարհու’մ Արցախի, հայոց անառիկ Շուշիի համար կյանք նվիրած բոլոր հայորդիների հիշատակին։

Կոմանդոսի անցած հերոսական ճամփան պիտի ուղենիշ դառնա հայ նորօրյա սերնդի համար։

Հրամանատարի գործը պիտի’ շարունակվի։ Փա’ռք հերոսներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

31 մարտի, 2021 թ.

Share