«Մենք ոչխար չենք, որ գան ու մէզ քշէն. բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում». Աղաւնոյի գիւղապետ

«Մենք ոչխար չենք, որ գան ու մէզ քշէն. բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում». Աղաւնոյի գիւղապետ

Վերջին մի քանի օրերի ընթացքում ֆեյսբուքեան տիրոյթում քննարկւում է Բերձորի հարցը, եւ շատ օգտատէրեր «իրենց ունեցած լուրերը» հրապարակելով, ասում են, թէ Բերձորում այլընտրանքային ճանապարհը կառուցելուց յետոյ, Աղաւնոյից հանելու են բնակչութեանը, եւ այն յանձնէն թշնամուն։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղի ղեկավար Անդրանիկ Չաուշեանն ասաց, թէ չի կարող շրջանառուող լուրերն ու խօսակցութիւնները լուրջ ընդունել։

«Այս լուրերը գալիս են այլ տեղից, իսկ ես Ալիեւին առհասարակ չեմ էլ լսում։ Ճանապարհ է, թող սարքէն, մենք տեղում ենք, ու նրանք մեր կարծիքը գիտէն։

Մեզ համար որեւէ բան չի փոխուել, չի էլ փոխուելու։ Եթէ հիմա նախապէս ինչ-որ հարթակ են ստեղծում, նախապատրաստական ծրագիր են փորձում իրականացնել՝ ապա ասեմ, որ իրենց նպատակին չէն հասնելու։ Ճանապարհը թող կառուցէն աւարտէն, կը տեսնենք։ Մենք ոչխար չենք, որ գան ու մէզ քշէն։ Դրա համար բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում։ Մենք մեր օրն ենք ապրում, չենք էլ լսում, թէ ինչ են ասում»,- նշեց Անդրանիկ Չաուշեանը։

Ըստ Աղաւնոյի գիւղապետի, նոյնկերպ են մտածում նաեւ բնակչութեան մեծ մասը, եւ որեւէ պարագայում իրենց տունը չէն լքելու։

«Մեր բնակչութեան մեծ մասը հէնց այդպէս է մտածում՝ հաստատակամ են, պէտք է մնան Աղաւնոյում։ Մեզ չէն կարող գումարի դիմաց առաջարկել լքել Աղաւնոն, ինչպե՞ս կարղ են առաջարկել»,- յաւելեց Անդրանիկ Չաուշեանը՝ անդրադառնալով տարածուած այն խօսակցութիւններին, թէ իբր Աղաւնոյից դուրս գալու համար նոյնիսկ բնակչութեանը գումար են առաջարկել։

«Ես վերջերս բարձրաձայնել էի պետական աջակցութիւն տալու մասին, հարցրել էի՝ ինչ տալիս եք, հատուցո՞ւմ է, թե՞ աջակցութիւն, ասացին՝ ոչ, աջակցութիւն է։ Ես էլ ասացի՝ աջակցում եք՝ աջակցեք, ես կ’որոշեմ, այդ գումարով անասուն առնե՞մ, թե՞ ջերմոց կառուցեմ։ Ինչ-որ 10 մլն պէտք է առաջարկէն, ո՞վ է գնահատել իմ տունը մօտ 10 մլն»,- շեշտեց Աղաւնոյի գիւղապետը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Բերձորի վիճակն աւելի մտահոգիչ կը լինի, եթէ չբնակեցուի, դրա մասին պէտք է մտածել։

«Եթէ նոյնիսկ բերձորցիները չգան, թող այլ մարդիկ գան, հայեր։ Թող Քոբուլեթի չգնան, գան, օրինակ, 15 օրով մնան Բերձորում։ Հայրենիքը բոլորի համար է, չէ՞, թող այս ուղղութեամբ մտածէն։ Տեսնենք, Աստուած բարին կը կատարի»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշեանը։

Յիշեցնենք՝ 2020 թուականի նոյեմբերի 10-ին հրապարակուել էր Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ադրբեջանի նախագահների յայտարարութեան պաշտօնական տեքստը, որով դադարեցւում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատէրազմի աւարտի ու կրակի դադարեցման մասին յայտարարութիւնում նշուած է «Հայաստանի Հանրապետութիւնն Ադրբեջանի Հանրապետութեանը վերադարձնում է Քելբաջարի (Քարովաճառի) շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի (Բերձորի) շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ:

Կողմերի համաձայնութեամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկայ երեք տարիների ընթացքում պիտի հաստատուի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից յետոյ ռուսական խաղաղապահ զօրակազմը կուերատեղակայուի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»: Եռակողմ յայտարարութեան մէջ, ի դէպ, առանձին պարբերութեամբ նշուած է, թէ ում է անցնելու Լաչինի միջանցքի վերահսկողութիւնը.

«Ադրբեջանի Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային եւ բեռնատար միջոցների երթեւեկութեան անվտանգութիւնը երկու ուղղութիւններով»:

Share