Իր գիշերային կեանքով յայտնի Վաշինգտոնի թաղամասում կիրակի գիշերը չթոյլատրուած երաժշտական միջոցառման ժամանակ կրակոցներ են եղել, որի հետևանքով 15-ամեայ մի տղայ է սպանուել եւ երեք մեծահասակների, այդ թւում՝ մի ոստիկանի վիրաւորուել են կրակոցների հետեւանքով:
Միջոցառումը յայտնի է որպէս«Մոէչելա», անվճար փողոցային փառատօն՝ որը կայանում է քաղաքի մշակութային պատմութիւն ունեցող 14-րդ եւ «Եու» փողոցների հիւսիսարեւմտեան անկիւնում: Մետրոպոլիտենի ոստիկանութեան բաժինը փակել էր միջոցառումը երեկոյեան աւելի վաղ տեղի ունեցած բռնութիւնների, ներառեալ մասնակիցների միջեւ ծեծկռտուքից յետոյ:
Երբ ոստիկանութիւնը եւ շտապ բուժօգնութեան աշխատակիցները մաքրում էին տարածքը, որպէսզի բուժէն տուժածներին, «մի քանի անձինք գնդակահարուեցին», — ասաց Մետրոպոլիտենի ոստիկանութեան բաժնի պետ Կոնտին կիրակի ուշ երեկոյեան մամուլի ասուլիսում:
Կոնտին ասել է, որ կրակոցից վիրաւոուած ոստիկանը ակնկալւում է, որ ապաքինուի, իսկ միւս երկու մեծահասակների վիճակը կայուն է: Նա չասաց՝ կասկածեալ կամ կասկածեալներ կալանավորված են թէ ոչ։ Հրաձգութեան հանգամանքները դեռևս պարզ չէին կիրակի ուշ երեկոյեան, սակայն նա ասաց, որ ոստիկանները իրենց զենքերով չեն կրակել։
Կոնտին ասաց, որ ցանկանում է մարդիկ պատասխանատւութեան ենթարկուեն առանց թոյլտւութեան միջոցառումներ անցկացնելու համար:
«Սա պատճառներից մէկն է, որ մենք չենք ցանկանում, որ մեր քաղաքում առանց թոյլատւութեան միջոցառումներ տեղի ունենան»,- ասաց նա։