Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զէնքով: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում յայտարարել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկութիւնը յայտնում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ղեկավարը նշել է, որ Մոսկւան այդ թեմայով յայտարարութիւններ կարող է անել միայն Արեւմուտքի յայտարարութիւններին ի պատասխան:
«Հէնց որ մենք պատասխանում ենք՝ կառչում են այդ յայտարարութիւնից եւ ասում են՝ «տեսէք՝ Ռուսաստանը սպառնում է»: Մենք ոչ ոքի չենք սպառնում: Բայց բոլորն էլ պէտք է իմանան՝ ինչ մենք ունենք եւ որ մենք կը կիրառենք, եթէ անհրաժեշտ լինի մեր պետութեան ինքնիշխանութիւնը պաշտպանելու համար»,- ըստ Տելեգրամի ռուսական ալիքներից մէկում տարածւած տեսանիւթի՝ ասել է Պուտինը: