Արթուր Աբրահամի համագործակցութեամբ Շէնգաւիթ վարչական շրջանում կը կառուցուի անուանի մարզիկի անունը կրող մարզահամալիր:
Արթուր Աբրահամը Գերմանիայում հանդէս եկող հայազգի պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ է: 2005-2009 թուականներինայ եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն` կատարելով 10 արդիւնաւէտ տիտղոսի պաշԿպանութիւն:
2009 թուականից հանդէս է գալիս երկրորդ միջինքաշային կարգում: 2009 թուականի աւարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է աշխարհի 14 լաւագոյն բռնցքամարտիկների շարքին:
Պարգեւատրուել է «հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2015 թուին Արթուրն ստացել է Երեւանի պատուաւոր քաղաքացու կոչում: