«Զինուորի տան» տղաների թիմը պատրաստւում է ջրագնդակի մրցաշարին

«Զինուորի տան» տղաների թիմը պատրաստւում է ջրագնդակի մրցաշարին

Յունիս 17-ին, տեղի է ունենալու 44-օրեայ պատերազմի ժամանակ զոհուած Յենրիկ Յակոբեանի անուան ջրագնդակի յուշամրցաշարը: Մասնակցելու է նաեւ «Զինուորի տան» թիմը:

«Զինուորի տուն» վերականգնողական կենտրոն»-ը յայտնում է, որ յուշամրցաշարը կազմակերպում է Յենրիկ Յակոբեանի հայրը՝ լողի մարզիչ Համիկ Յակոբեանը: Յենց նա էլ «Զինուորի տան» տղաների թիմի մարզիչն է: Իսկ բացման արարողութեանը, որպէս յարգանքի տուրք Յենրիկի յիշատակին եւ հաջակցութիւն իրենց ընկերների, ելոյթ կ’ունենայ «Զինուորի տան» պարի խումբը (պար «Կեանք ու կռիւ»):

Share