Օրակարգ-Բրբէնք
Յունիս 15ին Բըրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Երիտասարդական Կենտրոնում ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտիչեանը հանդիպում ունեցավ Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Շանթ Ուսանողական Միութեան անդամների հետ: Կենտրոնական Կոմիտէի կազմից ներկայ է եղել Զոհրապ Գահուէճեանը:
Մտերմիկ մթնոլորտում բիւրոյի անդամն ու երիտասարդ դաշնակցականները քննարկել են Հայաստանի և Արցախի ներկայ իրավիճակը և ՀՅԴ Բիւրոյի առաջնահերթութիւնները այդ ուղղութեամբ: քննարկուել է նաև երիտասարդութեան դերը այդ ծրագրերի իրագործման ճանապարհին։