Հ.Յ.Դ. պատուիրակութեան հանդիպումները Համազգայինի և առաջնորդ սրբազանի  հետ

Հ.Յ.Դ. պատուիրակութեան հանդիպումները Համազգայինի և առաջնորդ սրբազանի հետ

Օրակարգ-Լոս Անջելըս

Չորեքշաբթի, ՀՅԴ պատուիրակութիւնը այցելեց Ազգային Առաջնորդարան և հանդիպեց Առաջնորդ Սրբազանի հետ: ՀՅԴ պատուիրակութիւնը գլխաւորում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտչեանը ընկերակցութեամբ ՀՅԴ Արևմտ. ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատրեանի և ԿԿի անդամ՝ Ստեփան Պօյաճեանի:  Թորգոմ Տօնոյեանին ընկերակցում էին ազգային վարչութեան դիւանը, իսկ հանդիպման ներկայ էր նաև Ազգային Կենտրոնական Վարչութեան անդամ՝ Կայծակ Զէյթլեանը: Խօսակցութեան առանցքն էր Հայաստանի և արցախի ներկայ հիմնահարցերը ու նաև արևմտեան շրջանի հայ համայնքի խնդիրները ներառելով առաջնորդարանի ու դպրոցների աշխատանքներն ու մարտահրաւէրները:

ՀՅԴ պատուիրակութիւնը նոյն օրը նաև հանդիպում ունեցաւ Համազգային Մշակութային և Կրթական  Ընկերութեան Արևմտեան Շրջանային Վարչութեան հետ: Ինչպէս նախորդ հանդիպմանը ՀՅԴ պատուիրակութիւնը գլխաւորում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Խաժակ Մկրտչեանը ընկերակցութեամբ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատրեանի և ԿԿի անդամ՝ Մայք Քէլէշեանի: Հանդիպմանը մասնակցում էին Արևմտեան Շրջանային վարչութեան դիւանի անդամներ՝ Քնար Քորթոշեան, Սեդա Գրիգորեան, և Վիգէն Հարպոյեանը իսկ Համազգայինի Կենտրոնական Վարչութեան կողմից ներկայ էր նաև Տիգրան Պապիկեանը: Խօսակցութեան առանցքն էր կազմում համայնքի մշակութային կեանքն ու Քովիդի արտակարգ վիճակից դուրդս գալու և մշակութային կեանքը վերականգնելու հրամայականը: Նաև քննարկուեցին կազմակերպական նիւթեր:

Զոյգ համդիպումների հիմնական օրակարգն էր Հայաստանի ու Արցախի այժմէական հարցերն ու դիմագրաւած վճռորոշ պայմանները:

Share