Ադրբեջանի ԱԽ քարտուղարը յայտարարել է, թէ ՀՀ-ում ընդդիմութիւնը չի յաջողի, քանզի «ժողովուրդը պաշտպանում է խաղաղասէր Փաշինեանին»

Ադրբեջանի ԱԽ քարտուղարը յայտարարել է, թէ ՀՀ-ում ընդդիմութիւնը չի յաջողի, քանզի «ժողովուրդը պաշտպանում է խաղաղասէր Փաշինեանին»

Վերջին շաբաթների ընթացքում հայ պաշտօնեաների մասնակցութիւնը սահմանների սահմանազատման եւ սահմանազատման տարբեր քննարկումներին եւ բանակցութիւններին ցոյց է տալիս, որ Երեւանը հասկանում է, որ զիջումների սահմանը սպառուած է։ Այս մասին յայտարարել է Ադրբեջանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար,  Ռամիլ Ուսուբովը։

Նրա խօսքով, «արհեստական խոչընդոտներ ստեղծող Հայաստանը այլ ելք չունի, քան հրաժարուել անհիմն պահանջներից եւ սկսել մասնակցել տարածաշրջանային համագործակցութեանը»: «Միւս կողմից, երբ պարզ դառնայ, որ խաղաղ բանակցութիւնների դէմ բողոքօղ հայկական ընդդիմութիւնը չի հասնի  իր նպատակին, նրանց միացողների թիւը գնալով կնուազի»:

«Չպէտք է մոռանալ, որ վերջին ընտրութիւններում հայ ժողովուրդը վստահութիւն է տուել իշխող կուսակցութեանը, որը յայտարարել է, որ բանակցութիւններ է սկսելու Ադրբեջանի հետ, այլ ոչ թէ ընդդիմութեանը, որը ներկայացնում է «պատերազմի կուսակցութիւնը՝ ռազմական խունտան»։ Ժողւուրդը Փաշինեանին Ադրբեջանի հետ հաշտութեան պայմանագիր կնքելու մանդատ է տուել, այսինքն՝ հայ ժողովուրդը յոգնել է թշնամութիւնից եւ կայունութիւն է ուզում»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։

azg.am

Share