Նիկոլի գնալու օրը հեռու չէ ։ Այս մասին «Փաստինֆոյ»-ի եթերում ասել է «Դիմադրութիւն» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանը`նշելով, որ շարժումը կաւարտուի միայն այն դէպքում, երբ Փաշինեանը կը հեռանայ:
Գործչի արձանագրմամբ` պայքարի բոլոր հիմքերը ստեղծել են, երկրում իրավիճակ են փոխել, քաղաքական ճգնաժամն ակնյայտ է: «Ունենք հսկայական ձեռքբերումներ, եկեք այս ամենն արձանագրենք, ու գնանք զարգացման ճանապարհով»,- նշել է Սաղաթելեանը։
Նրա խօսքով խօսքով, շարժումը փոխում է ռազմավարութիւնը, եւ եղանակային շոգ պայմաններից ելնելով կը լինի գործողութիւնների նոր մարտավարութիւն, քայլերի նոր ծրագիր։ «Հետ քայլ չկայ, շարունակելու ենք մեր պայքարը, եւ վստահ եղեք, որ իր յաղթական աւարտին հասնելու է այս շարժումը»,- վստահեցրել է բանախօսը։
Ի. Սաղաթելեանի դիտարկմամբ` իշխանութիւնները շարունակ խաբում ու մոլորեցնում են մեր ժողովրդին, օգտագործում թրքահպատակ օլիգարխների մեդիառեսուրսներն ու դրանցով տարածում ամենակեղտոտ ստէրն ու կեղծ լուրերն իրենց մասին։
«Քանի կար` ասում էին 2018-ին լարել ենք, եկել իշխանութեան, հիմա էլ ասում են գցեցին մէզ վրայ ու փախան»,- ասել է Սաղաթելեանը։ Նա բացառել է Փաշինեանի պաշտօնավարման օրօք նոր արտահերթ ընտրութիւնների անցկացումը` վստահեցնելով, որ որպէս ճգնաժամի լուծման ելք նման տարբերակի չէն համաձայնի:
Բանախօսն անդրադարձել է նաեւ ներքին ու արտաքին քաղաքական այլ ուշագրաւ թեմաների։
Մանրամասները՝ տեսանիւթում։