Սա քաղաքական տեռոր է` քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Իշխան Սաղաթելեան

Սա քաղաքական տեռոր է` քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ․ Իշխան Սաղաթելեան

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնոյթ են ստանում։

Իրաւապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազութիւն, Քննչական, Ոստիկանութիւն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետութիւն հաստատելու համար:

Շինծու գործերով համատարած յարձակուել են «Դիմադրութիւն» շարժման մասնակիցների վրայ’ Շարժումը թուլացնելու եւ իրենց ազգադաւ իշխանութիւնը հնարաւորինս երկարաձգելու համար։

Սա քաղաքական տեռոր է` քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Այսօր եւս նոր թափով շարունակւում են ձերբակալութիւնները։ Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնաւորապէս՝ ՀՅ Դաշնակցութիւնը։

Քիչ առաջ բերման են ենթարկուել «Երկիր մեդիայ» հեռուստաընկերութեան տնօրէն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան անդամ Գառնիկ Մելքումեանը եւ այլ կուսակցականներ։

Մինչ այդ կալանաւորել են կուսակցութեան շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:

Չի’ ստացուելու, չէ’ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դաւաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու:

Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Share