Յունիս 7ին աւարտուեց ԱՄՆ ընդհանրական ընտրութիւնները, որի հետ միատեղ նաև տեղի ունեցան քաղաքային ընտրութիւնները:
Թեպէտ մինչև այս պահը որևէ վերջնական արդիւնք չի հրապարակուել սակայն մինչ այժմ հաշուարկուած քուէների պատկերը ապացուցում են, որ Գլենդելի Հայ Դատի Յանձնախմբի թեկնածուների մեծամասնութիւնը անցել են ընտրական նշաձողը:
Գլենդելի քաղաքի գործավարի պաշտօնի համար Հայ Դատի Յանձնախմբի հաստատած թեկնածու Գրեգ Գրիգորեանը 7 տոկոսով առաջ է իր մրցակցից, Քաղաքային Խորհուրդի թեկնածուներ Վրէժ Աղաջանեան և Արա Նաջարեանը առաջին և երրորդ աղիւսակում են իսկ յանձնախմբի երրորդ թեկնածու՝ էլեն Ասատրեանը մինչ այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Գլենդելի միաւորուած դպրոցների կրթաշրջանի համար առաջին աղիւսակում են Հայ Դատի Յանձնախմբի թեկնածուներ Լեռնա Ամիրեան, Արմինա Կարապետեան և Շանթ Սահակեանը:
Նահանգային և դաշնային մակարդակներում ևս Հայ Դատի հովանաւորած թեկնածուները որոշակի յաջողութիւններ են ունեցել, որոնց շարքին է երեսփոխան Ադամ Շիֆը:
Աւելի մանրամասները կը ներկայացնենք վերջնական արդիւնքները ստանալով: