Մայր Աթոռը` Դադիվանքի վերաբերեալ Ադրբեջանի ցանկութեան մասին

Մայր Աթոռը` Դադիվանքի վերաբերեալ Ադրբեջանի ցանկութեան մասին

Մամուլում տեղեկութիւն էր շրջանառւում, ըստ որի՝ Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ Դադիվանքում հայ հոգեւորականներին ռուս հոգեւորականներով փոխարինելու եւ Դադիվանքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Բաքուի եւ Ադրբեջանի թեմին յանձնելու վերաբերեալ: Թեմայի վերաբերեալ Aravot.am-ը մեկնաբանութիւն խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանից։

Ամբողջական յօդուածը ներկայացնում ենք ստորև՝

Մամուլում տեղեկութիւն էր շրջանառւում, ըստ որի՝ Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին՝ Դադիվանքում հայ հոգեւորականներին ռուս հոգեւորականներով փոխարինելու եւ Դադիվանքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Բաքուի եւ Ադրբեջանի թեմին յանձնելու վերաբերեալ: Թեմայի վերաբերեալ Aravot.am-ը մեկնաբանութիւն խնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ․ Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանից։

«Մենք չենք բացառում սոյն տեղեկատուութեան հաւաստիութիւնը: Այսուհանդերձ չպէտք է մոռանալ, որ Դադիվանքում հայ հոգեւորականների ծառայութիւնը հնարաւոր է դարձել բացառապէս Մոսկուայի եւ համայն Ռուսիոյ Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդական ջանքերի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի անմիջական միջամտութեան շնորհիւ: Միաժամանակ տեսել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու յստակ կեցուածքը եկեղեցական, կանոնական հիմնարար սկզբունքներում, որն արտայայտուել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած հոգեւոր պետէրի եռակողմ բազմաթիւ հանդիպումների ընթացքում»,-Aravot.am-ին ասաց հայր Շահէն։ Աւելի վաղ թեմային անդրադարձել էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը: Սրբազանն ասել էր, որ ադրբեջանցիները փորձում են ամէն ինչ անել Դադիվանքի վրայ լիակատար վերահսկողութիւն սահմանելու համար: Եւ ինքը կարծում է, որ ադրբեջանական կողմը նման մտածումներ ունեցել է:  

Գոհար Հակոբեան

Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով՝ https://www.aravot.am/2022/06/07/1272825/

© 1998 — 2022 Առաւոտ – Լուրեր Հայաստանից

Share