«Օրակարգ», Նորթ Հալիւուդ
Զարեհ Սինանեանը Լոս Անջելըս էր ապրում երբ Դաշնակցութեան Հայ Դատի Յանձնախմբերի միջոցով քաղաքական աշխարհ մուտք գործեց և նրանց թևերի տակ դարձաւ Գլենդելի քաղաքապետ: Այս բոլորը նրան չարգիլեց որ միանայ Նիկոլ Փաշինեանի սփիւռքը քայքայելու գործընթացին և դառնայ նրա գործադիր յանձնակատարը:
Սկզբում իր վերադարձը Հայաստան դիտուեց իբրև հայրենիքին ծառայելու օրինակելի քայլ, սակայն Փաշինեանին ծառայելու իր կասկածելի մոլուծքը առաջ անցաւ մինչև այն աստիճան, որ Մայիսի սկզբնաւորութեան, երբ միջին արևելքի հայկական համայնքներից մերժուած վերադարձաւ Հայաստան, Արման Բաբաջանեանի հեռուստացանցից հարցազրոյցով դաշնակցութեան գործունէութիւնը սփիւռքում «դաւաճանութիւն» որակեց հայկական պետականութեան դէմ:
Սա առաջին անգամը չէր որ Սինանեանը Սփիւռքի յանձնակատարի լիազօրութիւններից ու իր քաղաքական մակարդակից անցնելով փորձեց դաշնակցութեան հասցէին գնահատականներ հնչեցնել: Առաջին անգամը դա կատարեց երբ բացայայտօրէն սկսեց հովանաւորել ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ շրջանի շարքերից հեռացուած ապօրինի խմբակին, իբր դաշնակցութեանը ժողովրդավարութեան դասեր տալով:
Հետաքրքրական է, որ այս նորելուկ քաղաքական «գործիչները» մինչև անգամ չգիտեն իրենց յայտարարութիւնների ու գործունէութեան հետևանքները: Նա թերևս մտածեց ազատ է ինչ ցանկանում է ասել ու անել սփիւռքի ու Դաշնակցութեան մասին ու դարձեալ կարող է գալ և բեմ բարձրանալ այս համայնքում:
Այս անգամ այլ վերաբերմունք էր սպասում իրեն հենց իր քաղաքում՝ Լոս Անջելըսի մէջ:
Երեքշաբթի` յունիսի 7-ին, Զարեհ Սինանեանը փորձեց համախոհներ հաւաքել Քալիֆորնիայի Հիւսիսային Հոլիւուդի մի ճաշարանում հանդիպման համար: Ռեստորանը իր հնարաւորութիւնների չափով լցուած էր ներկաներով: Այնուամենայնիւ, ի տխրութիւն Սինանեանի` ներկաների ճնշող մեծամասնութիւնը ոչ թէ լսելու կամ սատարելու էր Սինանեանի հռետորաբանութիւնը` ի պաշտպանութիւն Փաշինեանի վարչակարգի, այլ աւելի շուտ` բողոքելու ինչպէս Լոս Անջելեսում նրա ներկայութեան, այնպէս էլ Փաշինեանի վարած ապազգային քաղաքականութեան մէջ նրա ստանձնած շարունակական դերի համար:
Ռեստորանի ներկաները Սինանեանին դիմաւորեցին ընդգծուած բղաւելով` «Սինանեան դաւաճան» եւ «Նիկոլ դաւաճան» վանկարկումներով: Սինանեանը այցելութիւնը Միացեալ Նահանգներ մինչ այժմ կարողացել էր կանխել մեծ ամբոխը, փոխարէնը ընտրելով փոքր, վերահսկուող հանդիպումներ ձևաչափը: Այս գիշեր, սակայն, Սինանեանը չկարողացաւ խուսափել իրական սփիւռքի հետ առերեսուելուց:
Անցեալ ամիս Սինանեանը վրդովեցրեց Սփիւռքին` յայտարարելով, որ նրանք, ովքեր դէմ են Արցախի եւ նրա կառավարութեան թուրքամէտ դիրքորոշումներին Փաշինեանի դաւաճանական քաղաքականութեանը, «դաւաճաններ» են: Ցուցարարները Սինանեանին յիշեցրին, որ Սփիւռքը շարունակելու է զգօն մնալ Հայաստանի ապագայի նկատմամբ, եւ որ ինքը եւ իր փարած վարչապետը սփիւռքին լռեցնելու հարցում ձախողել են ինչպէս Հայաստանում:
Միջոցառման կազմակերպիչները, հասկանալով, որ ամբոխը հաւաքուել է Սինանեանի դէմ բողոքելու համար, ակնյայտօրէն թշնամացել են եւ սկսել են հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել ցուցարարների հասցէին: Սինանեանը, ով նոյնպէս նկատելիօրէն նեարդայնացած էր, սկսեց բղաւել ամբոխի վրայ եւ կազմակերպիչները շտապ դուրս հանեցին իրեն:
Այնուհետեւ ռեստորանի տէրերը ամբոխին տեղեկացրել են, որ միջոցառումը չեղարկւում է: Ցուցարարների մեծ խումբը դուրս է եկել միջոցառման վայրից, սակայն աւելի ուշ պարզուել է, որ Սինանեանը կրկին ներս է մտել հետեւի դռնով եւ փորձում է հանդիպել մնացած մօտ մէկ տասնեակ մարդկանց, այդ թւում` կազմակերպիչներին, ովքեր մնացել են ներսում: Մօտ հարիւր ցուցարարներ շարունակել են իրենց բողոքի ակցիան անցկացման վայրից դուրս:
Բողոքի ակցիայից մէկ ժամ անց դէպքի վայր ժամանեց Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը եւ հետաքրքրուեց, թէ ինչ ընթացք ունի: Ոստիկանութիւն, ըստ երեւոյթին, կանչել էին Սինանեանի կազմակերպիչները: Ոստիկաններին բացատրեցին, որ ցուցարարները հաւաքուել էին բողոքելու Սինանեանին, ում քաղաքականութեան հետ իրենք համաձայն չէին, եւ ոստիկանները քիչ անց հեռացան:
Ցուցարարներն իրենց բողոքն աւարտեցին` երգելով հայկական հայրենասիրական «զարթիր լաո» եւ «գինի լից» երգերը և ակցիան աւարտեցին Հայաստանի օրհներգով: