«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը

Ֆրանսիայի հրապարակումշ Շաբաթ, Յունիսի 4-ին մեկնարկեց «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքը։

Ելոյթներ ունեցան «Ունիսոն» հասարակական կազմակերպութեան նախագահ, հասարակական գործիչ Արմէն Ալաւերդեանը, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Աննայ Մկրտչեանը, Հայաստանի Հանրապետակաան կուսակցութեան երիտասարդական կառոյցի անդամ Հովհաննես Խաչատրեանը, «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանութեան գնդապետ Սայաթ Շիրինեանը:

Ցուցադրուեց Կառավարական ամառանոցների մօտ երէկ՝ յունիսի 3-ի երեկոյեան ոստիկանութեան վայրագութիւնների մասին տեսանիւթ:

Ցուցադրուեց կարճ տեստեսահոլովակ նուիրուած 44-օրեայ Արցախեան պատերազմում զոհուած հերոս Հայկազ Մկրտչեանին, որից յետոյ բեմահարթակ բարձրացաւ հերոսի հայրը՝ Զաւէն Մկրտչեանը, ում նկատմամբ նախօրեին Պռոշեան-Դեմիրճեան խաչմերուկում բախումների ժամանակ սեւ բերետաւորները գործադրել էին անհամաչափ ուժ, պատռել զոհուած տղայի նկարով շապիկը եւ գցել գէտնին:

Մենք այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատուութիւն կրում ենք, մենք ոչ պատասխանատուութիւնից խուսափող ենք, ոչ էլ փախչող. յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով այն հարցադրումներին, թէ երբ բախումներ են տեղի ունենում, ով է պատասխանատուութիւն կրում:

«Մեզ հէնց այդ պատասխանատուութիւնն է ստիպել, որ մենք այսօր այս հարթակում ենք ու այս պայքարի մէջ: Մեզ հանուն մեր երկրի, մեր երեխաների, ծնողների, մեր պետականութեան պատասխանատուութիւնն է բերել այս հրապարակ: Մենք կարող էինք շատերի պէս խուսափել այդ պատասխանատուութիւնից, զբաղուել մեր ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելոյթներ ունենայինք, իմիտացիայ անէինք, քննադատեինք ու անտարբերութեամբ տեսնէինք, թէ ոնց են մեր երկիրը կտոր-կտոր յանձնում թշնամուն: Բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք մէկ ամիս առաջ այս հարթակից յայտարարել ենք, որ մտնում ենք այդ պատասխանատուութեան տակ՝ հասկանալով դա ինչ է նշանակում ու գնում ենք մինչեւ վերջ», -ասաց նա

Այնուհետեւ Իշխան Սաղաթելեանը առաջարկեց Մաշտոցի պողոտայով քայլերթ կատարել դէպի գնալ կառավարական առանձնատներ, որից յետոյ կուերադառնան Ֆրանսիայի հրապարակ:

«Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան», «Միութիւն, Պայքար, Յաղթանակ» վանկարկումների ներքոյ բազմամարդ երթը Մաշտոցի պողոտայով շարժուեց առաջ։

Ողջ երթի ընթացքում հնչում էին յաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր։

«Դիմադրութիւն» շարժման մասնակիցները կանգ առան կառավարական առանձնատների մօտ, որտեղ վահաններով եւ սաղաւարտներով զինուած ոստիկանները պատ էին կազմել:

Իշխան Սաղաթելեանը առաջարկեց միացնել հեռախօսի լոյսէրը. «Այս լոյսի մէջ խորհուրդ կայ: Մենք այս լոյսէրով դուրս ենք բերելու մեր երկիրը խաւարից: Միեւնոյն է, ճանապարհ չունես, ինչքան շուտ հեռանաս, այնքան լաւ, այնքան օգուտ քեզ, Հայաստանին ու հայ ժողովրդին, մէկ է՝ քեզ օր ու արեւ չենք տալու»,- ասաց նա:

Երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Դաւաճան հեռացիր»:

Ֆրանսիայի հրապարակ վերադարձի ճանապարհին երթը մի պահ կանգ առաւ ԱԱԾ Պետական պահպանութեան ծառայութեան մօտ։

«Մենք տեղութիւններ ունենք եւ ակնյայտ է, որ ոստիկանութեան շատ գործողութիւններ ղեկավարում է ՊՊԾ ղեկավարը՝ յայտնի Սաքոն»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

«Ուրեմն, լսի՛, Սաքոյ, ես քեզ ասել եմ մի անգամ ու հիմա էլ կրկնում եմ։ Խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկուելու են, քանի որ այս բոլոր բռնութիւններն անձամբ ես անում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը՝ դիմելով ՊՊԾ պետին։

Երթը վերադարձաւ Ֆրանսիայի հրապարակ:

Ելոյթները շարունակուեցին․

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը յայտարարեց. Մեր պայքարը հանուն մեր միասնութեան է:Մենք պահանջատէր ենք։ Երեկուայ իրադարձութիւնը, ժողովրդի վրայ կրակ բացելու հրաման տուած Նիկոլ Փաշինեանի վարքագիծն ու դրա արդիւնքը այն էր, որ մենք աւելի շատացանք, աւելի ուժեղ դարձանք։ Թող ոստիկաններն էլ տեսնեն ու հասկանան՝ այստեղ վախեցող չկայ։ Հայը ծնկի չի գալու, ու մենք մեր պայքարից նահանջ չենք ունենալու»,- շեշտեց նա:

Իր ելոյթում «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը նշեց, որ իրենց պայքարը շարունակուելու է մինչեւ իրենց նպատակի իրագործում։

«Սա նեարդերի պայքար է, չպէտք է յոգնենք, օրակարգից չենք շեղւում, իսկ մեր օրակարգը շատ յստակ յայտարարուած է։ Պայքարելու ենք մինչեւ վերջ։ Մի լսեք որեւէ սուտ, կեղծ պնդումներ, որ մարել է։ Չի մարել։ Երեկուանից յետոյ այսօր միասնական, մի մարդու պէս կանգնած ենք մեր Հայաստանի ու Արցախի համար եւ ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց նա։

Հանրահաւաքի աւարտին եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Իշխան Սաղաթելեանը․ «Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը թուիթերեան գրառում է արել, որտեղ ասում է. «Բոլորը պէտք է իմանան պատմութիւնը. 1920 թուականի Սուէտական միութեան որոշմամաբ մեր պատմական հողը՝ Արեւելեան Զանգեզուրը բաժանուեց Ադրբեջանից եւ տրուեց Հայաստանին: Սա պատմական անարդարութիւն էր մեր ժողովրդի նկատմամբ»:

Երբ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակւում, այս մարդիկ կտոր-կտոր յանձնելու են մեր հայրենիքը ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, թէ այս աղէտն իրենց դուռը չի չոքելու, իրենց բնակարաններում սպասում են, հէնց սրա մասին ենք ասում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

«Ակնյայտ է, չէ՞, որ թշնամին յաւակնութիւն ունի թէ՛ Սիւնիքի նկատմամբ, թէ՛ այս ժամանակահատուածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ եթէ այս դաւաճանները մնան, հետեւողականօրէն թուլացնեն մեր երկրի պաշտպանութիւնը, վերջնականապէս բանակը տանեն կազմաքանդման, թշնամին շարժուելու է դէպի Հայաստան, մինչեւ Երեւան»:

Հանրահաւաք եւ երթ վաղը նախատեսուած չէ, Ֆրանսիայի հրապարակում կ’անցկացուեն քննարկումներ:

«Վաղը երեկոյեան կը յայտարարէնք յաջորդ շաբաթուայ անելիքները, ծրագրերը: Յաջորդ շաբաթ Հայաաստան են ժամանելու տարբեր միջազգային պատուիրակութիւններ, կան տարբեր կարեւոր միջոցառումներ, որի մասին կպլանաւորենք մեր աշխատանքները եւ ձեզ կտեղեկացնենք: Վստահ եղեք, ոնց որ սկսել ենք, մեր պայքարը այսպէս կազմակերպուած կը տանենք մինչեւ վերջ ու այս պայքարը այլ ելք չունի, քան յաղթանակը»,-ասաց նա:

Share