Դիմում Գլենդելի հայ համայնքին, Յունիսի ընտրութիւններին գործօն մասնակցեան կոչ

Դիմում Գլենդելի հայ համայնքին, Յունիսի ընտրութիւններին գործօն մասնակցեան կոչ

Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը դիմում է հայ համայնքի անդամներին, որ գործօն մասնակցութիւն ցուցաբերեն 2022ի Յունիսի ընտրութիւններին և իրենց քուէի իրաւունքը օգտագործելով կատարեն իրենց քաղաքացիական պարտականութիւնը:

Յիշեցնենք որ Գլենդելի Հայ Դատի Յանձնախումբը շաբաթներ առաջ յայտարարել էր իր հաստատած թեկնածուների համապարփակ ցանկը 2022 թուականի Յունիսին Գլենդելի քաղաքային խորհրդի եւ Գլենդելի միացեալ դպրոցական կրթաշրջանի ընտրութիւնների համար:

Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրութիւնների համար, յանձնախումբը աջակցում է գործող խորհրդականներ՝ Արա Նաջարեանին և Վրէժ Աղաջանեանին ու նաեւ Էլեն Ասատրեանին:

Գլենդելի Քաղաքի գործավարի պաշտօնի համար յանձնախումբը զօրակցում է Գրեգ Գրիգորեանին:

Միաւորուած դպրոցների կրթաշրջանի համար յանձնախումբը աջակցում է դոկտոր Արմինէ Կարապետեանին, Շանթ Սահակեանին եւ Լեռնա Ամիրեանին:

Share