Սիրայի Հալեպ քաղաքում` հայ համայնքի կողմից կազմակերպուած համերգի ժամանակ, Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով հաւաք է տեղի ունեցել։
Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են որ Նիկոլ Փաշինեանը թողնի վարչապետի պաշտօնը։ Ակցիայի ընթացքում պարզել են Հայաստանի եւ Արցախի դրօշները, «Զարթնի՛ր, Լաոյ’» գրութեամբ պաստառներ, ակցիան ուղեկցուել է «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։