«Դիմադրութիւն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30-ին հերթական անհնազանդութեան ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հաւաքուել են Ֆրանսիայի հրապարակում, ապա երթ սկսել:
«Փաստաթուղթը հրապարակել ենք․ սա յստակ հնարաւորութիւն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը յայտնէն այն հայանպաստ փաստաթղթի եւ մինիմալ պահանջների մասին, որ այսօր դրուած է սեղանին»,- երթի մեկնարկից առաջ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։
Նա տեղեկացրեց, որ երթով շարժւում են տարբեր նախարարութիւններ, պետական գերատեսչութիւններ։ Ընդդիմադիր պատգամաւորները յստակ կդնէն խնդիրը՝ կը հասկանանք՝ ով է կիսում այս պատասխանատուութիւնը, ու ով ինչ դիրքորոշում ունի։
Սա նաեւ լաւ հնարաւորութիւն է շատ պաշտօններ զբաղեցնող անձանց՝ տարանջատուելու Նիկոլից եւ չկրելու այս պատասխանատուութիւնը․ ասաց նա։
Երթը կանգ առաւ Կառաւարութեան 3-րդ մասնաշէնքի առջեւ․ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցութեան պատգամաւորներ կբարձրանան նախարարութիւնների շէնք՝ կը հանդիպէն կոնկրէտ նախարարներին եւ կը հասկական՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դէմ Յայտարարութեանը. ասաց Իշխան Սաղաթելեանը:
Կառաւարութեան 3-րդ մասնաշէնքի մուտքի մեծ թուով ոստիկաններ շղթայ են կազմել եւ փակել մուտքը:
Փոխոստիկանապետ Կամոյ Ցոցուլեանն ասաց, որ կշտի նախարարների հետ՝ արդյօք պատրաստ են ընդունել պատգամաւորներին, որից յետոյ թոյլ կը տան ընդդիմադիր պատգամաւորներին մուտք գործել շէնք:
Ակցիայի մասնակիցները սկսկեցին վանկարկել «Նիկոլ դաւաճան», «Նիկոլ հողատու», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ, կանգնիր պատի տակ»։
Ոստիկանների թիւն աւելացաւ․ այստեղ եկան բազմաթիւ կարմիրբերետաւորներ։
Հրմշտոց սկսեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանութեան աշխատակիցների միջեւ։
Քիչ անց ոստիկանները հետ քաշուեցին, իրավիճակը հանդարտուեց։
Ոստիկանները խաղաղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։