Բրիւսելում տեղի է ունեցել Փաշինեան, Շարլ Միշել եւ Ալիև եռակողմ հանդիպում

Բրիւսելում տեղի է ունեցել Փաշինեան, Շարլ Միշել եւ Ալիև եռակողմ հանդիպում

Կիրակի, 22 մայիսի 2022 թ.

Համաձայն ՀՀ Կառավարութեան առնթեր տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի­վարչութիւն մամուլի հաղորդագրութեան, Բրիւսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Եւրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը

Բրիւսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

Քննարկման արդիւնքում պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղուած աշխատանքների յետագայ ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգութեան հարցերով յանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերեալ:

Քննարկման առարկայ են դարձել նաեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման բանակցային գործընթացի նախապատրաստութիւններին, հումանիտար խնդիրներին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող հարցեր:

Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել յուլիսին կամ օգոստոսին:

Share