ԱՄՆ ֆոնդային բորսաների մայիսի 17-ի առեւտրային նստաշրջանների արդիւնքները հետեւեալն են.
Արդիւնաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.34%-ով եւ կազմել 32654.59 կէտ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.02%-ով եւ կազմել 4088.85 կէտ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.76%-ով եւ կազմել 11984.52 կէտ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մէկն է, որը ստեղծուել է Wall Street Journal թերթի խմբագրի եւ Dow Jones & Company կազմակերպութեան հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծուել է ամերիկեան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդիւնաբերական զարգացումը վերահսկելու ամար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբիւղում ներառուած են ամենաշատ կապիտալիզացիայ ունեցող 500 ընտրուած ամերիկեան բաժնետիրական կազմակերպութիւննէր:
NASDAQ բորսայի համար հաշուարկւում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն Ամն-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում եւ բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցութիւն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրայ:
ԱՐՄԷՆՊՐԵՍ