Համահայաստանեան հանրահաւաքը եւ քայլերթը Մայիս 15-ին

Համահայաստանեան հանրահաւաքը եւ քայլերթը Մայիս 15-ին

Երևան-Ֆրանսիայի հրապարակում այսօր, մայիսի 15–ին մեկնարկեց «դիմադրութիւն» շարժման համահայաստանեան բազմահազարանոց հանրահաւաքը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ԱԺ «հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արամ Վարդեւանեանը: Նա յայտարարեց, որ Հայաստանում արդարադատութեան հաստատման համար ժողովուրդը առաջնահերթ մասնակցութիւն պէտք է ունենա:

Նա նաեւ յայտարարեց իշխանափոխութիւնից յետոյ իրենց մի քանի ծրագրերի մասին:

Միութիւն, պայքար, յաղթանակէ,- ասաց Արամ Վարդեւանեանը, որին յաջորդեց հրապարակում հաւաքուած քաղաքացիների վանկարկումը` «միութիւն, պայքար, յաղթանակ»:

Ելոյթներ ունեցան ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը, ԵՊՀ հայ գրականութեան պատմութեան ամբիոնի դասախօս, գրականագէտ Սերժ Սրապիոնեանը, ՀՅԴ անդամ, «հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, «պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:

Ելոյթ ունեցողները իրենց խօսքում հիմնաւորեցին այս իշխանութիւնների հրաժարականի հրամայականը, մեղադրեցին գործող իշխանութեանը` երկիրը պարտութիւնների տանելու եւ ստեղծուած իրավիճակում ելք գտնելու անընդունակութեան մէջ:

Կառավարութիւնը որը ձախողել է երկրի պաշտպանութիւնը, արտաքին յարաբերութիւնները, չի կարող յաջողել արտաքին քաղաքականութեան մէջ, իսկ հասականալու համար, թէ ինչ վիճակում է տնտեսութիւնը բաւարար է մտնել որեւէ տնտեսական խանութ, նայել ապրանքների գներին ու ժողովրդի գնումներին: Որքան էլ կառավարութիւնը ինչ որ անհասկանալի մանիպուլեացիաներով փորձի ներկայացնել, թէ Շուեյցարիայից մի քիչ վատ ենք ապրում մարդկանց կենսամակարդակի անկումը լրիւ այլ բան է փաստում․ յայտարարեց Արթուր Խաչատրեանը:

Արթուր Վանեցեանը իր ելոյթում ասաց․ իշխանութիւնները պարտուողական քաղաքականութիւն են առաջ տանում, ասում են` «եթէ մենք գնանք կը լինի պատերազմ», բայց հէնց իրենք են բերել պատերազմը:

«այս իշխանութիւնները արժանի չեն Հհ-ին եւ Արցախին, այս իշխանութիւնը առնէտի պէս կրծել է մեր ներկան ու փորձում է կրծել մեր ապագան»,-յայտարարեց Արթուր Վանեցեանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը, ողջունելով հանրահաւաքի մասնակիցներին, ասաց` նոյնիսկ անձրեւն ու եղանակը չեն կարող մեզ հետ պահել պայքարից:

«մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչեւ վերջ եւ այս պայքարը աւարտելու ենք յաղթանակով»․ յայտարարեց Իշխան Սաղաթելեանը:

Նրա խօսքով` ապրիլի 25-ից իջել են փողոց այս իշխանութիւններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրեայ ռեժիմով անհնազանդութեան ակցիաներ, հաւաքներ, հանրահաւաքներ եւ երթեր են իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ եւ շէնքէր, իսկ մայիսի մէկից գիշերում են Ֆրանսիայի հրապարակում:

«սա արժանապատիւ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդէմ ստի, ընդդէմ ազգային խայտառակութեան, կապիտուլեացիայի եւ երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Այնուհետեւ Իշխան Սաղաթելեանը հանրհաւաքի մասնակիցներին հրաւիրեց երթի: Երթից յետոյ քաղաքացիները կրկին կը վերադառնան Ֆրանսիայի հրապարակ շարունակելու հանրահաւաքը:

«առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «միութիւն, Պայքար, Յաղթանակ» վանկարկումների ներքոյ երթը Սայաթ Նովայ փողոցով շարժուեց առաջ: Երթի ընթացքում հնչում էին յաղթական պայքարին միանալու կոչեր, հայրենասիրական երգեր:

Share