Մայիս 9ի Դիմադրութեան հանրահաւաքին Երեւանում ելոյթ է ունեցել նաև ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ Կեդրոնական Կոմիտէի անդամ՝ Յովիկ Սալիպան:
Նա իր ելոյթի ընթացքին յայտարարեց որ համայն հայ ժողովուրդը աշխարհով մէկ համախմբուած է երեք սկզբունքների շուրջ:
Ստեղծել հզօր պետութիւն որը խարսխուած է ազգային գաղափարախօսութեան, յաջող տնտեսութեան, արդար դատաիրաւական համակարգի և հզօր բանակի վրայ:
Արցախեան ազատագրական պայքարը առաջնորդել դէպի յաղթանակ: Արցախը ոչ մէկ պայմանով չի կարող Ազրբէյջանի կազմի մէջ լինել:
Ցեղասպանութեան հարցով պարտադրել թուրքիոյ պետութեան, որ ճանաչի այդ իրողութիւնը և հատուցի հայ ժողովրդին:
Սալիպան իր խօսքում նշեց որ յանուն ամրապնդուած հայրենիքի սփիւռքը ամբողջութեամբ զօրավիգ է այսօրուայ հայրենի ժողովրդի նոր զարթօնքին: Սփիւռքը հայրենիքի պարտութեան դէպքում չի կարող գոյատևել: Նա յայտարարեց որ այս իշխանութիւնների մեր երեխաներից փորձում են խլել հայ մնալու, հայ ինքնութեամբ ապրելու իրաւունքը:
https://www.facebook.com/watch/?ref=external&v=3356221921263016