Միացեալ Նահանգների նախագահ Ջոյ Բայդենի կինը՝ Ջիլ Բայդէնը, նախապէս չյայտարարուած կարճատեւ այցով ժամանել է Ուկրաինայ:

Միացեալ Նահանգների նախագահ Ջոյ Բայդենի կինը՝ Ջիլ Բայդէնը, նախապէս չյայտարարուած կարճատեւ այցով ժամանել է Ուկրաինայ:

Ազատութիւն Ռադիոկայան — Առաջին տիկնոջ աւտօշարասիւնը Սլովակիայից հատել է Ուկրաինայի սահմանը եւ հասել է Ուժգորոդ, որտեղ քաղաքի թիւ 6 դպրոցում Ջիլ Բայդենին դիմաւորել է Ուկրաինայի առաջին տիկին Օլեսեայ Զելենսկայան:

Ըստ ամերիկեան մամուլի, սա առաջին հանրային միջոցառումն է, որին Ուկրաինայի դէմ փետրուարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի մեկնարկից ի վեր մասնակցել է Օլեսեայ Զելենսկայան:

Երկու առաջին տիկնանց հանդիպումը տեւել է մօտ երկու ժամ, ինչից յետոյ Ջիլ Բայդենի աւտօշարասիւնը վերադարձել է Սլովակիայի տարածք:

Ջիլ Բայդէնը Եւրոպայ կատարած ուղեւորութեան ընթացքում այցելել է Սլովակիայ, որտեղ հանդիպել է ուկրաինացի փախստականների հետ, իսկ մինչ այդ այցելել է Ռումինիայ»:

Share