ԳԼԵՆԴԵԼ, Քալիֆորնիայ.- Գլենդեում Հայաստանի հիւպատոսութեան մօտ մէկ ամիս առաջ ՀԵԴ-ի կողմից բարձրացուած Արցախի դրօշներն այսօր անյայտ անձանց կողմից հանուել են։ Օրակարգը մի քանի հաղորդումներ է ստացել Գլենդելի բնակիչներից եւ ինքնուրոյն ստուգել, որ Արցախի ինքնորոշման իրաւունքի խորհրդանիշ դրօշները հանուել են։
Վերջին շաբաթներին Հայաստանի հյուպատոսության մոտ տեղի ունեցան մի շարք բողոքի ցույցեր, որտեղ ցուցարարները զօրակցութիւն յայտնեցին Հայաստանում ընթացող Զարթիր Լաո շարժմանը: Նշելի է որ ընդդիմութեան ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Ադրբեջանին զիջումների գնալու նրա պատրաստակամության պատճառով, այդ թվում՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը։