Բագրատ Եսայեանի Ֆէյսբուքեան Գրառումը

Բագրատ Եսայեանի Ֆէյսբուքեան Գրառումը

Սրան ընդամէնը մի քանի հարց ունեմ տալու, որպէս 88-ի սերնդի ներկայացուցիչ. եթէ դու էդքան խորաթափանց էիր, որ հասկանում էիր, որ Արցախը ի վերջոյ մնալու է ադրբեջանի կազմում, ինչի՞ էիր ամբողջ Հայ ազգի առաջ 88-90ին քեզ կոտորում, վանկարկում միլիոնների հետ՝ «Ղարաբաղը մէ՛րն է», դրանով, քո այս համոզմունքին հակառակ, երկիրը տանում «անիմաստ», քո ցանկութիւններին ու պատկերացումներին հակառակ ՀԱՂԹԱԿԱՆ պատերազմի, որտեղ զոհուեցին առնուազն 7000 նուիրեալներ։

ԻՆչի՞ ընտրուեցիր նախագահ, եթէ չէիր տեսնում Արցախում յաղթելու ու ՄԻԱՑՈւՄ-ը իրական դարձնելու ճանապարհը, ու դիւական ուղեղիդ ծալքերում փայփայում էիր մի օր «Արցախցին պէտք է անվտանգ ապրի իր հողի վրայ, թեկուզ Ադրբեջանի կազմում» թեզը բարձրաձայնելու փափագը։

Տեսնելով, որ քեզնից յետոյ ոչ երկիրը փլուեց, ոչ էլ պատերազմ սկսուեց, ընդհակառակը՝ երկիրը սկսեց զարգանալ ու ուժեղանալ, ինչի՞ 10 տարի սեւ տանդ տափ անելուց յետոյ էլի դուրս սողացիր, հասարակութեան մէջ ատելութիւն ու թշնամանք սերմանելու համար։ Եւ վերջապէս հիմա, երբ բոլորի համար ակնյայտայ, որ հոգեզաւակդ ճիւաղ ու դաւաճանայ, ինչի՞ ես իրենից հեռու մնալու համար անօգուտ գալարւում, բայց հէնց զգում ես, որ նիկոլին սիկոլ անելու հեռանկարը խիստ իրականայ դառնում, գլխապատառ քցւում ես իրեն փրկելու։

Էսքանից յետոյ կարծում ես որեւէ նորմալ, ուղեղ ունեցող մարդ կարողայ հաւատա՞, որ դու նիկոլ չես, կամ նիկոլը լեւոն չի։

Share