Այս օրերին բազմաթիւ կոչեր ենք լսել, բայց կան հարցեր, որոնք պէտք է իրենց պատասխանն ստանան, որ մեր հայրենակիցների համար հասկանալի լինի․ Ֆրանսիայի հրապարակում քայլերթից յետոյ շարունակուող հանրահաւաքի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյեանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, միացէ՛ք մէզ, մեր վէրքերը դեռ արնածոր են, մեր տղաների յիշատակը դեռ ոտնահարւում է, Ղարաբաղը մենակ է, մենք պէտք է լինենք Ղարաբաղի կողքին, հայի, արցախցու կողքին»,-ասաց Տարոն Տոնոյեանը։
Տեսնելով այս ծով բազմութիւնը, անհնար է ոգեւորութիւնը զսպել․ ասաց նա։
«Սիրելի՛ ժողովուրդ, ուրախ եմ այս օրուայ համար, հասկանում եմ այն բազում մարտահրաւէրները, որոնք կանգնած են մեր առջեւ․ ովքեր ղեկավարում են այս շարժումը՝ պատասխանատաւութիւն են կրում եւ պիտի կրենք մինչեւ վերջ՝ թիւ մէկ պատասխանատուն ես եմ, թիւ մէկ մեղաւորն էլ ես կը լինեմ՝ սա՛ է մեր տարբերութիւնը այս իշխանութիւնների հետ»,-ասաց Տարոն Տոնոյեանը։
Մենք պատերազմ չենք ուզում, նշեց նա, բայց առաւել եւս գաղթականի ցուպը չենք ուզում․ մենք զէնքն ենք ուզում լինի մեր ձեռքին, որովհետեւ զէնքով պիտի թելադրենք խաղաղութիւնը, որովհետեւ բանակ ունենալով է ազգի խաղաղութեան գրաւականը եւ մենք դա կարող ենք անել։
Մենք գործ ունենք անելու, ասաց բժիշկ-ազատամարտիկը, մենք դա կարող ենք անել՝ ապացուցել ենք մեր կեանքով։
Մանրամասները՝ տեսանիւթում․