Վազգէն Սարգսեան-Մովսես Խորենացի հատուածից ոստիկանները անհամաչափ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով՝ ապօրինի բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելեանի գլխաւորած ակցիայի մասնակիցներին՝ յայտնում է Yerkir.am-ը։
Նրանք քաշքշեցին նաեւ ԱԺ պատգամաւորենրին, որոնք մասնակցում էին ակցիային։
Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիների, որոնք պարզապէս գտնւում էին մօտակայքում։
Մինչ այդ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շրջող ու դրանք տարբեր հատուածներում փակող՝ ակցիայի մասնակիցները իրենց դէմ դուրս եկած ոստիկաններին դիմաւորել էին հետեւեալ արտայայտութեամբ․ «Ոստիկանը Նիկոլ չէ, ոստիկանը հայ է, նրանք ստիպուած կատարում են այդ խելագարի հրահանգը»։
Մայրաքաղաքում հազարաւոր ոստիկանների թւում կան նաեւ դիմակաւոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերուել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնուած՝ անյայտ կարգավիճակի մարդիկ Յաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից բազմաթիւ քաղաքացիների բերման ենթարկեցին:
Նշէնք, որ երէկ՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ այսօրուանից անհնազանդութեան խաղաղ գործողութիւններ են սկսուելու ամբողջ հանրապետութիւնով մէկ․ փակուելու են յատկապէս մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որեւէ գործ չպլանաւորել՝ գործադուլ եւ դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկուանից գիշերել են հանրահաւաքի բազմաթիւ մասնակիցներ։ Սաղաթելեանը յայտարարեց, որ այս դժուարութիւնները ընդամէնը օրերի հարց են՝ ապազգային իշխանութիւնները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանիւթում․